Հայ Երիտասարդներ Հայ Երիտասարդներ 

Աղաճանեան ճամբարի ջոկատավարների համար անցկացուեց երկօրեայ դասընթաց

«Թոյլ տուէք և մի՛ արգելէք մանուկներին Ինձ մօտ գալ, քանզի այդպիսիներինն է երկնքի արքայութիւնը» (Մտթ. 19,14)։

Ամարային ճամբարի համար ջոկատավարներ ընտրելու նպատակով Հայ Կաթողիկէ Առաջնորդարանը նախապէս կաթողիկէ համայնքներից երիտասարդներ է հրաւիրում  հարցազրոյցի, ապա նրանցից ընտրում է լաւագոյններին, ովքեր առաւել համապատասխան են ջոկատավարի կամաւոր աշխատանքի համար: Ընտրուած ապագայ ջոկատավարների համար անցկացուում են նախապատրաստական դասընթացներ: 2018թ.-ի դասընթացը տեղի ունեցաւ յունիսի 9-10-ը՝ Աղաճանեան ճամբարում: Մասնակցում էին քառասունհինգ երիտասարդներ՝ Հայաստանի և Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներից:

Դասընթացի բացման խօսքով հանդէս եկաւ Աղաճանեան կենտրոնի պատասխանատու Տէր Գրիգոր աւագ քհն. Մկրտչեանը:

Ապա երիտասարդները միմեանց հետ ծանօթացան խաղերի միջոցով, որին յաջորդեց «Թիմային աշխատանք» և «Թիմի կառուցում» դասընթացը: Երիտասարդները հետաքրքրաշարժ խաղերի, քննարկումների միջոցով ջանացին զարգացնել իրենց պատկերացումները, թ՞ե ինչ է նշանակում թիմային աշխատանքը և թիմի կառուցումը:

Օրուայ երկրորդ կէսին մասնակիցներին ներկայացուեց երեխաների հետ աշխատելու վարուեցողութեան կանոնները: Մանրամասն բացատրուեցին բոլոր այն նրբութիւնները, որոնք անհրաժեշտ են հոգատար և լաւ ջոկատավար լինելու համար:

Երիտասարդների հետ միասին մշակուեց  ճամբարային կանոնները:

Իսկ հանդիպման երկրորդ օրը մշակեցին ճամբարի օրակարգը և բազմաթիւ հետաքրքիր խաղեր՝ երեխաների օրերը աւելի գունեղ և հետաքրքիր դարձնելու համար:

Երկօրեայ դասընթացի ընթացքում երիտասարդները ձեռք բերեցին բազմաթիւ նոր գիտելիքներ և հմտութիւններ:

Դասընթացի աւարտին մատուցուեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Տէր Գրիգոր Աւագ քհն. Մկրտչյանի:

Քաղուած  armenianchurchco.com կայքէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

19/06/2018, 08:58