Աղաճանեան ճամբարի ջոկատավարների համար անցկացուեց երկօրեայ դասընթաց
Ամարային ճամբարի համար ջոկատավարներ ընտրելու նպատակով Հայ Կաթողիկէ Առաջնորդարանը նախապէս կաթողիկէ համայնքներից երիտասարդներ է հրաւիրում հարցազրոյցի, ապա նրանցից ընտրում է լաւագոյններին, ովքեր առաւել համապատասխան են ջոկատավարի կամաւոր աշխատանքի համար: Ընտրուած ապագայ ջոկատավարների համար անցկացուում են նախապատրաստական դասընթացներ: 2018թ.-ի դասընթացը տեղի ունեցաւ յունիսի 9-10-ը՝ Աղաճանեան ճամբարում: Մասնակցում էին քառասունհինգ երիտասարդներ՝ Հայաստանի և Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներից:
Դասընթացի բացման խօսքով հանդէս եկաւ Աղաճանեան կենտրոնի պատասխանատու Տէր Գրիգոր աւագ քհն. Մկրտչեանը:
Ապա երիտասարդները միմեանց հետ ծանօթացան խաղերի միջոցով, որին յաջորդեց «Թիմային աշխատանք» և «Թիմի կառուցում» դասընթացը: Երիտասարդները հետաքրքրաշարժ խաղերի, քննարկումների միջոցով ջանացին զարգացնել իրենց պատկերացումները, թ՞ե ինչ է նշանակում թիմային աշխատանքը և թիմի կառուցումը:
Օրուայ երկրորդ կէսին մասնակիցներին ներկայացուեց երեխաների հետ աշխատելու վարուեցողութեան կանոնները: Մանրամասն բացատրուեցին բոլոր այն նրբութիւնները, որոնք անհրաժեշտ են հոգատար և լաւ ջոկատավար լինելու համար:
Երիտասարդների հետ միասին մշակուեց ճամբարային կանոնները:
Իսկ հանդիպման երկրորդ օրը մշակեցին ճամբարի օրակարգը և բազմաթիւ հետաքրքիր խաղեր՝ երեխաների օրերը աւելի գունեղ և հետաքրքիր դարձնելու համար:
Երկօրեայ դասընթացի ընթացքում երիտասարդները ձեռք բերեցին բազմաթիւ նոր գիտելիքներ և հմտութիւններ:
Դասընթացի աւարտին մատուցուեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Տէր Գրիգոր Աւագ քհն. Մկրտչյանի:
Քաղուած armenianchurchco.com կայքէն
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ