Որոնել

Հայր Ադամ Ժակը Հայր Ադամ Ժակը 

Անչափահասների պաշտպանութեան վիճակը Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի տարբեր եկեղեցիներում

Հ. Ժակը համոզուած է, որ Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի եկեղեցին յատուկ ուշադրութեան կարիք ունի՝ այդ ճգնաժամի դէմ պայքարելու համար: Ճգնաժամ, որը չի սկսուել այնտեղ, բայց աշխարհի գլոբալիզացումը ստիպել է նրանց բախուել դրան:

Վատիկան Նիուզ

Այս օրերին Վարշավայում են համախմբուել Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի երկրների Եպիսկոպոսաց դասերի ներկայացուցիչները` սեռական բռնութիւնների ճգնաժամը յաղթահարելուն նուիրուած քայլեր ձեռնարկելու համար:

Կազմակերպչական կոմիտէի անդամ հայր Ադամ Ժակը՝ հիմնուելով անձնական շփումների անմիջական փորձի վրայ, վերլուծել է այն սոցիալ քաղաքական և մշակութային իրավիճակը, որով պայմանաւորած է Եկեղեցին արձագանքել խնդրին: Հ. Ժակը բազմաթիւ այցելութիւններ է կատարել տարածաշրջանի երկրներ՝ որպէս Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի տարածաշրջանային օգնական և Յիսուսեան միաբանութեան երկու վերադասի խորհրդական՝ 2003-2012 թուականներին: Բացի այդ, նա կանոնաւոր կերպով մասնակցել է Միացեալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսների օգնութեան գրասենեակի կողմից Վարշավայում կազմակերպուած Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի լատին և հոյն կաթոլիկ Եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչների գիտազրոյցներին՝ 2014-2018 թուականներին: Այդ գիտազրոյցները եպիսկոպոսներին և նրանց գործընկերներին կաթոլիկ հոգևորականութեան անդամների կողմից անչափահասների և այլ խոցելի մարդկանց սեռական բռնութիւնների ճգնաժամը յաղթահարելուն ուղղուած լուծումներ են առաջարկել:

Հ. Ժակը համոզուած է, որ Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի եկեղեցին յատուկ ուշադրութեան կարիք ունի՝ այդ ճգնաժամի դէմ պայքարելու համար: Ճգնաժամ, որը չի սկսուել այնտեղ, բայց աշխարհի գլոբալիզացումը ստիպել է նրանց բախուել դրան:

Առաջին հերթին, ճգնաժամին Եկեղեցու արձագանքները Հ. Ժակը դիտարկել է Հոկտեմբերեան յեղափոխութեան ստեղծած իրավիճակի լոյսի ներքոյ, երբ երկու համաշխարհային պատերազմներից ծանր կերպով տուժած հասարակութիւններ արտահանուեցին կամ ներմուծուեցին սոցիալ քաղաքական և մշակութային նոր իրավիճակներ:

Քրիստոնէական եկեղեցիներն, ինչպէս նաև միւս բոլոր դաւանանքների համայնքները երկար տարիներ ենթարկուել են բռնաճնշումների և իրենց ծառայութիւնների խիստ սահմանափակումների:

Քրիստոնէական ուսուցումները, երիտասարդների կրօնական դաստիարակութիւնը ևս աստիճանաբար արգելուել կամ սահմանափակուել են: Բոլոր հնարաւոր միջոցները օգտագործուել են ոչ թէ չէզոք կամ աշխարհիկ, այլեւ անաստուածական և հակաքրիստոնէական մշակոյթ առաջ քաշելու համար:

Սեռականութիւնը կոմունիստական ամբողջատիրական ռեժիմների ներքոյ տաբու էր: Սոցիալիստական բարոյականութիւնն իր առաջադիմութիւնը սահմանափակել էր մի քանի բանի մէջ, յաճախ հակասութեան մէջ դնելով նոյն այդ բառի նշանակութիւնը, ինչպէս օրինակ վիժումների անսահմանափակ հասանելիութիւնն էր համարւում առաջադիմութիւն:

Նման կերպով, վարչակարգերի ապրելակերպը գիտակցաբար հեռացել էր՝ նրանց իսկ կողմից անկումային բնութագրուող, արևմտեան մոդելից:

Արևմուտքի հետ անջրպետը մեծացաւ յատկապէս, երբ զանգուածային լրատուական միջոցները սկսեցին պատմել արևմտեան աշխարհի եկեղեցիների գայթակղութիւնների մասին: Բարոյական գերազանցութեան զգացումը վերացրեց կամ գոնէ թուլացրեց սեփական միջավայրում նման չարագործութիւնների վտանգի գործօնների ընկալումը:

Բացի այդ, կաթոլիկ համայնքներում կար չգրուած, բայց՝ գործող օրէնք, որը «արգելում էր» Եկեղեցու հասցէին քննադատութիւնը: Այդ օրէնքը նաև լռութիւն էր պարտադրում ցանկացած գայթակղութիւնների առնչութեամբ: Կաթոլիկ համայնքներում քահանաները վայելում էին մեծ հեղինակութիւն և գաղտնիութիւն: Գրաքննութեան ենթակայ հասարակութեան մէջ այդ մեքենականութիւնը ընդունուել և գործում էր ինքնաբուխ:

Նման բռնապետական հասարակութիւններում ինքնապաշտպանական դրսևորումները առաջացրել են այնպիսի սովորութիւններ ու մտածելակերպ, որոնք ոչ միայն չեն վերացել կոմունիզմի անկումից յետոյ, այլեւ թոյլ չեն տուել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգութիւններին դիմակայել պատասխանատուութեամբ և թափանցիկ կերպով: Հնարաւոր յանցագործները, պաշտպանուած ու ապահով էին զգում իրենց միջավայրի լռութիւնից:

«Այս մտածելակերպը, որը բռնատիրութեան օրօք ստացել է ազնուացնող հիմնաւորում, ոչ այլ ինչ է, քան Բենեդիկտոս XVI- ի և Ֆրանչիսկոս Պապի կողմից մատնանշուած կղերականութիւնը: Մինչ մի կողմից անչափահասների հետ աշխատանքի տարբեր ոլորտներում Եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայութեան բացառումը կամ խիստ սահմանափակումը գրեթէ բացառել է որոշակի վայրեր, ինչպիսիք են դպրոցներն ու գիշերօթիկները, որտեղ եկեղեցու տղամարդկանց և կանանց կողմից սեռական բռնութիւնը, միւս կողմից, այն առաջացրել կամ ամրապնդել է այնպիսի վտանգի գործօններ, ինչպիսիք են հոգևորականութեան անդամների պաշտպանութիւնը ցանկացած իշխանութեան վերահսկողութիւնից ՝ գաղտնիութեան միջոցով, որը կիրառւում է նոյնիսկ այն դէպքում, երբ նրանք պատասխանատու են անչափահասների դէմ կատարուող յանցագործութիւնների համար», ասել է Հ. Ժակը

Կոմունիզմի անկումից յետոյ Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի երկրներում սկսուած փոխակերպման բարդ և դանդաղ գործընթացների ընթացքում մարդկանց ուշադրութիւնը կենտրոնացած էր աւելի շուտ ազատութեան, ժողովրդավարութեան, քաղաքացիների և աշխատողների իրաւունքները յարգելու ձգտումների շուրջ:

Արևմուտքի և կոմունիստների կողմից կառավարուող հասարակութիւնների միջև անջրպետն այս անգամ առաջնահերթութիւններին վերաբերում:

Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի երկրներում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգութիւնները չէին դիտարկւում որպէս առաջնահերթ խնդիրներ: Նոյնիսկ այնտեղ, որտեղ այս խնդիրը զգացուել և լուծւում է Եկեղեցու կողմից համարւում էր, որ այն հիմնականում կաթոլիկ եկեղեցու բնորոշ խնդիր է, այլ ոչ թէ սոցիալական խնդիր: Ըստ այդմ չկան կանխարգելման համապատասխան ռազմավարութիւններ:

Հասարակական կարծիքը, սակայն, կամաց կամաց սկսում է սեռական բռնութիւնների խնդիրը դիտարկել որպէս հասարակական լուրջ խնդիր, որը պահանջում է կանխարգելման պարտաւորութիւն և որը դուրս է գալիս քրէական օրէնսդրութիւնից:

Այդ իսկ պատճառով, Հ. Ժակը համոզուած է, որ եկեղեցին, որը պարտաւորւում է կառուցել անվտանգ միջավայր և օգնել նրանց, ովքեր տուժել են նման նուրբ հարցերում, կարող է դառնալ վստահելի ռահվիրայ անչափահասների պաշտպանութեան գործում և նրանց իրաւունքների խօսնակը: Այս հնարաւորութիւնը դեռ կորած չէ:

Տարբեր տարածաշրջանների փորձը ուսումնասիրելը և փոխանակելը, դրանցից դասեր քաղելը, ուսուցման գործընթացն աւելի արդիւնաւէտ և համակարգուած դարձնելը կարող է կարևոր նշանակութիւն ունենալ խնդիրը դիմագրաւելու և կանխելու գործում, ինչպէս նաև եկեղեցին երեխաների համար ապահով վայր դարձնելու համար:

Այս իմաստով Հ. Ադամ Ժակը կարևորել է գալիք համաժողովը:

Կենսագրութիւն. Հայր Ադամ Ժակը Կրակովի յիսուսեան «Ignatianum» համալսարանի երեխաների պաշտպանութեան կենտրոնի ներկայիս տնօրէնն է և Լեհաստանի Եպիսկոպոսաց դասի երեխաների և երիտասարդութեան պաշտպանութեան համակարգողը:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/09/2021, 12:23