Կարդինալ Քրայեւսքին այցելել է աֆղան երիտասարդներին

Ֆրանչիսկոս Պապի ուշադրութիւնը նրանց սփոփեց ու պարգեւեց մի նոր ու ապագայի նկատմամբ հաւատ։
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Կարդինալ Քրայեւսքին, բարեգործական կազմակերպութեան հետ համագործակցող բժիշկների անձնակազմի ուղեկցութեամբ, երէկ, սեպտեմբերի 7- ին այցելել է հռոմէական «Tor Bella Monaca» թաղամաս ՝ երկու շաբաթ առաջ Իտալիա ժամանած աֆղան երիտասարդներից փորձանմուշ առնելու նպատակով:

Երկու շաբաթ առաջ Հռոմ ժամանած 6 -ից 22 տարեկան, 14 աֆղանցի երիտասարդների, 11 աղջիկ և 3 տղայ, անակնկալ այցելեց Պապի ողորմաբաշխ կարդինալ Քոնրատ Քրայեւսքին  ուղեկցութեամբ դոկտ. Մասսիմօ Ռալլիի և դոկտ. Լեոնարդօ Ռուսսոյի նրանց նոր տանը՝ Գթութեան քոյրերի տանը:

Նպատակը բոլորից՝ ներառեալ միանձնուհիները, փորձանմուշի միջոցով ախտորոշում կատարելն էր, որը խմբին թոյլ կտար աւարտել կարանտինը և սկսել դպրոցական գործունութիւնն ու կեանքը Իտալիայում: Նրանք Աֆղանիստանից Հռոմ էին ժամանել Մայր Թերեզայի չորս քոյրերի ուղեկցութեամբ։ Քապուլում նրանցով նոյն քոյրերն էին զբաղւում, քանի որ հաշմանդամ լինելու պատճառով լքուել են իրենց ընտանիքների կողմի:

Ֆրանչիսկոս Պապի ուշադրութիւնը նրանց սփոփեց ու պարգեւեց մի նոր ու ապագայի նկատմամբ հաւատ։ Մօտ օրերս կհասնեն նաև առաջին անհրաժեշտութեան իրերը։ Դերեւս 1990-ի յունուարի 6-ից է, որ Մայր Թերեզայի քոյրերը ծառայում են հռոմէական ամենադժուար թաղամասերից մէկում՝ ուշադրութեան տակ պահելով երեխաների բարեկեցութիւնն ու հանգստութիւնը։

Ի դէպ, Պապի «բարեգործական ձեռքը» ամառ ամիսների ընթացքում «աւետարանական փոքր արարքներ» է կատարել` օգնելու և յոյս տալու մայրաքաղաքի բանտերում գտնուող հազարաւոր մարդկանց, ան օթևաններին, ինչպէս նաեւ աֆրիկեան ամենաաղքատ երկրների հիւանդանոցներին։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/09/2021, 08:30