Սուրբ Աթոռի առաքելական նուիրակի հանդիպումները Երևանում Սուրբ Աթոռի առաքելական նուիրակի հանդիպումները Երևանում 

Սուրբ Աթոռի առաքելական նուիրակի հանդիպումները Երևանում

Ն․Ս․ Ֆրանցիսկոսը, ով առանձնայատուկ յարաբերութիւններ ունի Հայաստանի և հայերի հետ, պատերազմի առաջին իսկ օրերից կարևորել է խաղաղութիւն հաստատելու անհրաժեշտութիւնը:
Ունկնդրէ լուրը

Դեկտեմբերի 8-ին Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նուիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին (նստավայրը՝ ք. Թիֆլիսի):

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև յարաբերութիւններին, պատմական կապերի, մշակութային ու հոգևոր ժառանգութեան ընդհանրութեան վրայ հիմնուած համագործակցութեան խորացմանը: Առաքելական նուիրակը նշել է, որ Հայաստանում է որպէս Հռոմի Պապի ներկայացուցիչ և երկրի բարեկամ ու իր ցաւակցութիւններն է յայտնել պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների կապակցութեամբ։ Նա յաւելել է, որ Ն․Ս․ Ֆրանցիսկոսը, ով առանձնայատուկ յարաբերութիւններ ունի Հայաստանի և հայերի հետ, պատերազմի առաջին իսկ օրերից կարևորել է խաղաղութիւն հաստատելու անհրաժեշտութիւնը:

Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակուել պատերազմից յետոյ Հայաստանում և Արցախում ստեղծուած իրավիճակի, մասնաւորապէս՝ հայ հոգևոր, պատմական և մշակութային ժառանգութեան պահպանութեան, մարդասիրական մի շարք խնդիրների շուրջ: Սուրբ Աթոռի ներկայացուցիչը պատրաստակամութիւն է յայտնել աջակցել այդ ժառանգութեան պահպանմանը:

Նախագահ Սարգսեանը և արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձել են նաև ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցին: Հանրապետութեան նախագահը ողջունել է այդ ուղղութեամբ գործադրուող ցանկացած ջանք և նշել, որ միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրաւունքի անվերապահ պահպանման, գերութիւնում գտնուող հայ զինուորների և քաղաքացիական անձանց անյապաղ վերադարձի խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղութեամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարաւորութիւնները:

Նոյն օրն արք․ Ժոզե Բետանկուրը ՀՀ ԱԳՆ-ում աշխատանքային հանդիպում է ունեցել նաև նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ։

Քաղուած Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպանութեան կայքէն։ 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/12/2020, 11:18