Աստուածամայրը Աստուածամայրը 

Լորետանեան լիթանիայի աղաչանքներին աւելացնել են երեք նոր աղաչանքներ։

Մայր ողորմութեան, Մայր յուսոյ, Ապաստան գաղթականաց, աղօթեա՛ վասն մեր
Ունկնդրէ լուրը

Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի որոշմամբ՝ Ծիսակատարութիւնների և խորհրդակատարութիւնների վարչութիւնը Տիրամօր Լորետանյան լիթանիայի աղօթքին աւելացրել է ևս երեք նոր աղաչանքներ։

Աշխարհի բոլոր եպիսկոպոսական համաժողովների նախագահներին ուղղուած 2020թ. յունիսի 20-ի ուղերձում վարչութեան նախագահ Կարդինալ Ռոբերտ Սարան գրում է․

«Դէպի սուրբ Երկնային Երուսաղեմ ուխտագնացութեան ճանապարհին Եկեղեցին ընթանում է պատմութեան ճանապարհներով՝ վստահելով Նրան, Ով հաւատաց Աստծոյ Խօսքին, որպէսզի վայելի անքակտելի միութիւնը Քրիստոսի՝ իր Փեսայի և Փրկչի հետ։ Աւետարանից մենք գիտենք, որ Յիսուսի աշակերտները հենց սկզբից սովորեցին փառաբանել «կանանց մէջ օրհնուածին» (օրհնեալ ի կանայս) և ապաւինել Նրա մայրական բարեխօսութիւնը։ Քրիստոնէական բարեպաշտութիւնը դարերի ընթացքում բազմաթիւ տիտղոսներ ու աղօթքներ է շնորհել Սուրբ Կոյս Մարիամին՝ միակ և հաւատարիմ Ճանապարհին, ով տանում է Քրիստոսի հետ հանդիպմանը։ Նաև ներկայ ժամանակներում, երբ կա  ընդգծուած անորոշութիւն ու խառնաշփոթ, Աստծոյ Ժողովուրդը յատկապէս դիմում է Տիրամօրը՝ սիրով ու վստահութեամբ լի բարեպաշտութեամբ։

Լինելով այդ զգացմունքների դրսևորողը, Նորին Սրբութիւնը, պատասխանելով արտայայտուած ձգտումներին, ցանկացաւ, որ Սուրբ Կոյս Մարիամի լիթանիային, որը կոչւում է Լորետանյան, աւելացուեն հետևեալ նոր աղաչանքները «Mater misericordiae» (Մայր ողորմութեան), «Mater spei» (Մայր յուսոյ) և «Solacium migrantium»  (մխիթարութիւն գաղթականաց):

Առաջին աղաչանքը կտեղադրուի «Mater Ecclesiae» (Մայր Եկեղեցւոյ)-ից յետոյ, երկրորդը՝ «Mater Divinae gratiae» (Մայր աստուածային շնորհաց)-ից յետոյ, երրորդը՝ «Refugium peccatorum» (ապաստան մեղաւորաց)-ից յետոյ»։

Թարգմանեց՝

Նաիրա Բաղդասարյանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/06/2020, 07:32