Cerca

Vatican News
S.E. Mons. Sergio Obeso Rivera – Arcivescovo Emerito di Xalapa. Կարդինալ Սերճօ Օպեսօ Ռիվերա 

Ոչ եւս է Մեքսիքոյի Ժալափա թեմի երբեմնի արքեպիսկոպոս կարդինալ Սերճ Օպեսօ Ռիվերա:

Մեքսիքոյի Ժալափա թեմի երբեմնի արքեպիսկոպոս կարդինալ Սերճ Օպէսօ Ռիվերա ծնած էր 31 հոկտեմբեր 1931-ին:

Վազգէն Աբարդեան - Վատիկան

Արքեպիսկոպոս Սերճ Ռիվերա իր մահկանացուն կնքած է կիրակի 11 օգոստոսին: Անոր յուղարկաւորութեան եւ թաղման կարգը տեղի պիտի ունենայ երեքշաբթի 13 օգոստոսին, կէսօրին, Ժալափա քաղաքի մայր տաճարէն ներս:

Ունկնդրէ լուրը

Կարդինալ Սերճ Ռիվերա անդամ էր քահանայապետ ընտրելու իրաւունք չ՝ունեցող կարդինալական դասին: Անոր մահուամբ կարդինալական դասը այժմ կը հաշուէ ընդհանուր 216 ծիրանաւորներ՝ 119 քահանայապետ ընտրելու իրաւունք ունեցող կարդինալներ եւ 97՝ ընտրելու ոչ իրաւունք ունեցող:

Մեքսիքոյի Ժալափա թեմի երբեմնի արքեպիսկոպոս կարդինալ Սերճ Օպէսօ Ռիվերա ծնած էր 31 հոկտեմբեր 19321-ին:  Մարդաբանական ուսումները աւարտելէ ետք,  Հռոմի Յիսուսեան միաբանութեան Գրիգորեան համալսարանէն ներս ուսանած է Աստուածաբանութիւն:

Ան Քահանայ ձեռնադրուած է 31 հոկտեմբեր 1954-ին: 29 յուլիս 1971-ին, եպիսկոպոս ձեռնադրուելէ ետք եղած է Փափանթլա թեմի առաջնորդը:

18 նոյեմբեր 1982-ին,  երկու անգամուայ համար ընտրուած է Մեքսիքոյի եպիսկոպոսաց համահաւաք դասի նախագահ:

28 յունիս 2018-ին, Ֆրանչիսկոս Պապ արքեպիսկոպոս Ռիվերան բարձրացուցած է կարդինալական դասին:

12/08/2019, 12:06