Որոնել

Երգը ձևաւորւում է բազմաթիւ ձայներից։ Համամիութենականութիւնը նաև այդպէս է տեղի ունենում․ Ֆրանչիսկոս Պապ

Գերմանացի ուխտագնացները հանդիպել են Սրբազան Քահանայապետին

Վատիկան նիուզ

Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը ընդունել է գերմանացի ուխտագնացներին, ովքեր Հռոմ են ժամանել «Աւելի լաւ է բոլորով միասին» նշանաբանով։ Պապը յիշատակելով անցեալ տարուայ «Պապի մօտ Լութերի հետ» խորագրով ուխտագնացութիւնը գոհունակութիւն է յայտնել բազմաթիւ նոր ուխտագնացներ տեսնելու առնչութեամբ և շարունակել․ «Սկզբում դուք ինձ ողջունեցիք համայնքային մի երգով։ Երգելը միաւորում է։ Երգչախմբում ոչ ոք միայնակ չի. Կարևոր է միւսներին լսելը: Եկեղեցու համար մաղթում եմ լսելու այս պատրաստակամութիւնը: Դա մենք նորից ենք սովորում սիւնհոդոսային գործընթացում։»

Սրբազան Քահանայապետը յորդորել է նաև լսելու Աստծոյ մեղեդին ոչ միայն բացելով ականջները, այլեւ՝ սրտերը․ «Ով երգում է սրտով՝ արդեն իսկ դիպչում է Աստծոյ խորհուրդին՝ առանց գուցէ դա նկատելու։ Այդ խորհուրդը սերն է, այն սերը, որը Յիսուս Քրիստոսում գտնում է իր հիասքանչ, լիակատար և եզակի ձայնը»։ Այնուհետև շարունակել է․ «Այդպիսով բազմաթիւ ձայներից երգ է ձևաւորւում։ Համամիութենականութիւնը նաև այդպէս է տեղի ունենում, ինչպէս Գերմանիայում և այնպէս էլ աշխարհի շատ այլ մասերում:»

Վերջում, օրհնելով ուխտագնացներին, Ֆրանչիսկոսը խնդրել է չմոռանալ աղօթելու իր համար:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/10/2021, 12:45