Որոնել

Ֆրանչիսկոս Պապը եւ Եղբայր Մարքո Լուցցակօ Ֆրանչիսկոս Պապը եւ Եղբայր Մարքո Լուցցակօ 

Պապի որոշումները Մալթայի Ուխտի Արտակարգ Ժողովին ընդառաջ

Ֆրանչիսկոսը հաստատում է Ֆրա՚ Մարքօ Լուցակոյին՝ որպէս Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ Վարպետի Տեղապահ

Վատիկան նիուզ

Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը որոշել է Ֆրա՚ Մարքօ Լուցակոյին, թողնել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ Վարպետի Տեղապահի պաշտօնում մինչև Ուխտի Արտակարգ Ընդհանուր Ժողովի աւարտը և դրան յաջորդող Պետական Եզրափակիչ Խորհրդի կողմից նոր Մեծ Վարպետի ընտրութիւնները: Այդ մասին Պապը յայտնել է 2020թ. նոյեմբերի 1-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում իր իսկ կողմից նշանակուած Յատուկ Պատուիրակ կարդինալ Սիլվանօ Մարիա Թոմազիին գրուած նամակով, ուր մասնաւորապէս շեշտել է, որ նման որոշում է կայացրել, որպէսզի յաջորդ «Արտակարգ Ընդհանուր Ժողովը գումարուի Մալթայի Ուխտի ներսում անհրաժեշտ բարեփոխումներ ապահովելու համար հարմար պայմաններում» և հետևաբար «արդեն ձեռնարկուած աշխատանքը կարողանայ իր պտուղները տալ»։

Շարունակել բարեփոխումների ճանապարհը

Նամակում Ֆրանչիսկոսը երախտագիտութիւն է յայտնել Ուխտի և նրա անդամների հոգևոր և բարոյական նորացման, ինչպէս նաև Սահմանադրական կանոնադրութեան և օրէնսգրքի բարեփոխման գործընթացի համար, որոնք հիմնարար նշանակութիւն ունեն:

Այդ նպատակով Ֆրանչիսկոսը վերահաստատում է կարդինալ Թոմազիին Պապական Պատուիրակի պաշտօնում Ուխտում և աւելին՝ նրան շնորհում է նաև այլ լիազօրութիւններ, ինչպիսիք են՝ հրաւիրել Արտակարգ Ընդհանուր Ժողով, որի ամսաթիւը կորոշի նա և կհամախագահի դրանում, սահմանել այն վարելու յատուկ կանոնակարգ՝ իր մասնակիցներով, հաստատել Սահմանադրական կանոնադրութիւնը և օրէնսգիրքը, շարունակել Ինքնիշխան Խորհրդի բարեփոխումները՝ նոր կանոնակարգային փաստաթղթերի համաձայն, հրաւիրել Պետական Եզրափակիչ խորհուրդ՝ նոր Մեծ Վարպետի ընտրութեան համար:

Յիշեցնենք, որ, որպէս Պապի Յատուկ Պատուիրակ, Թոմազին յաջորդել էր Անճելօ Պեչչուին, վերջինիս ներկայացուցած հրաժարականից յետոյ՝ Մալթայի Ուխտի ներսում առաջացած ներքին հակասութիւնները կարգաւորելու և սահմանադրական բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/10/2021, 08:00