Քահանայապետին ելոյթը Պրաթիզլաւի Համամիութենական հանդիպումին

Միասնութիւնը ձեռք չի բերւում միայն բարի մտադրութիւններով և ինչ-որ ընդհանուր արժէքին հարելով, այլ միասին ինչ-որ բան անելով նրանց համար, ովքեր մեզ մօտեցնում են Տիրոջը: Ովքե՞ր են նրանք: Աղքատներն են, որովհետև Յիսուսը ներկայ է նրանց մէջ

Վատիկան Նիուզ

Սրբազան Քահանայապետի Սլովաքիայի Հանրապետութիւն առաքելական այցի առաջին հանդիպումը Եկեղեցիների Տիեզերական խորհրդի անդամներին հետ էր՝ Պապական Նուիրակութիւնում:

Պապը ողջունել և շնորհակալութիւն է յայտնել տարբեր քրիստոնեայ եկեղեցիներու ներկայացուցիչներին, ի մասնաւորի Պատրիարք Ռաստիսլավին և Տիեզերական խորհրդի նախագահ Իվան եպիսկոպոսին, հանդիպման հրաւէրն ընդունելու համար, ինչը, ըստ Քահանայապետի, վկայութիւնն է այն բանի, որ Սլովաքիայում քրիստոնէական հաւատքը ցանկանում է լինել միասնութեան սերմն ու եղբայրութեան խմորիչը և, որ «մենք շարունակելու ենք քայլել՝ հակամարտութիւնից դէպի հաղորդութիւն անցում կատարելու համար»:

Չգերադասել յարմարաւէտ ստրկութիւնը ազատութիւնից

Ֆրանչիսկոս Պապն ասել է, որ տարիներ շարունակ անաստուածական վարչակարգի հալածանքներից յետոյ՝ Սլովաքիայի եկեղեցական համայնքները կրկին կրօնական ազատութիւն են ձեռք բերել: Հաւատքը ազատ ապրելը որքան էլ, որ գեղեցիկ է միևնոյն ժամանակ՝ դժուար է, քանի որ կրկին՝ և այս անգամ աւելի վատ՝ ներքին ստրուկ դառնալու գայթակղութիւնն է սպառնալիքը: Սա այն է, ինչի մասին Դոստոևսկին զգուշացրել էր յայտնի ՝ «Լեգենդ Մեծն հաւատաքննիչի մասին» պատմուածքում, շարունակել է Պապը, ուր Յիսուսը, վերադառնալով Երկիր և բանտարկուելով, հաւատաքննիչի կողմից մեղադրուել է մարդկանց ազատութեանը մեծ կարևորութիւն տալու մէջ, քանի որ վստահ էր, որ մարդիկ իրենց ազատութիւնը պատրաստակամօրեն կփոխանակեն աւելի յարմարաւէտ ստրկութեան հետ, որպէսզի ունենան «հաց և քիչ այլ բան»:

«Դուք ցանկանում էք աշխարհ անցնել և դա անել դատարկաձեռն ՝ ազատութեան խոստումով, բայց որը նրանք, իրենց պարզութեան և բնածին անկարգութեան մէջ, չեն կարող նոյնիսկ ընկալել, և որից նրանք վախենում և սարսափում են, որովհետև ոչինչ երբեք մարդու համար աւելի անհանդուրժելի չի եղել, քան ազատութիւնը: (Կարամազով եղբայրներ, Միլան 2012, էջ 338)»: Բացի այդ, հաւատաքննիչը նախատում է Յիսուսին, ով չի ցանկացել Կայսր դառնալ՝ մարդկանց խիղճը ծռելու միջոցով և ուժով խաղաղութիւն հաստատելու համար:

Պապը յորդորել է չընկնել հացով և քիչ այլ բանով բաւարարուելու ծուղակը: Նման վտանգ սպառնում է յատկապէս այն ժամանակ, երբ, կայունութեան հասնելով, մարդը ցանկանում է հաստատուել և պահպանել հանգիստ կեանք. «Այդպիսով, այն, ինչին մենք ձգտում ենք, այլևս ոչ թէ «այն ազատութիւնն է, որ մենք ունենք Յիսուս Քրիստոսում» (Գաղ. 2: 4), նրա ճշմարտութիւնը, որը մեզ ազատ է դարձնում (հմմտ. Հովհ. 8:32), այլ տարածութիւն և արտօնութիւններ ձեռք բերելը»:

Ֆրանչիսկոսը կոչ է արել չտրուել յարմարաւէտութեան գօտիների ստեղծած սադրանքին և Աւետարանի ճշմարտութեան և Յիսուսի խնդրած միասնութեան որոնման մէջ գտնել մեր ազատութիւնը, ինչը պահանջում է ուժեղ ընտրութեան, հրաժարուելու և զոհաբերութիւնների հասուն ազատութեան:

Ժամանակին Քիրիլը և Մեթոդիոսը թոյլ տուեցին աստուածային Խօսքը մարմնաւորել այս երկրներում (հմմտ. Հովհ. 1,14):

Ֆրանչիսկոս Պապը անդրադառնալով սլաւոնական հողի վրայ աւետարանութեան սկիզբը դրած Թեսաղոնիկէի Քիրիլ և Մեթոդիոսի Սուրբ եղբայրներին՝ մաղթել է, որպէսզի նրանք, որպէս քրիստոնէութեան վկաներ, օգնեն Յիսուսի անունով շարունակելու ճանապարհը դէպի եղբայրական հաղորդակցութիւն և միասնութիւն: Հակառակ պարագայում դժուար կլինի Եւրոպային վերագտնել իր քրիստոնէական արմատները, եթէ առաջին հերթին ինքն իրեն արմատախիլ է անում լիակատար հաղորդութիւնից. «Շահեկան հաշուարկները, պատմական շարժառիթները և քաղաքական կապերը չեն կարող անսասան խոչընդոտներ լինել մեր ճանապարհին: Թող Քիրիլ և Մեթոդիոս Սրբերը` «տիեզերականութեան կարապետները» (Ս. Յովհաննէս Պօղոս II, կոնդակ Slavorum Apostoli, 14), օգնեն մեզ առաւելագոյնն անելու Սուրբ Հոգու մէջ բազմազանութեան հաշտեցման համար, միասնականութեան համար, որը՝ առանց միանման լինելու, լինի Քրիստոսի ազատութեան դրոշմը և վկան, թող, որ Տէրը, քանդի անցեալի կապանքները և բուժի մեզ վախերից և ամօթխածութիւնից»:

Խորհրդածութիւնը և գործողութիւնը Աւետարանը տարածելու եղանակ

Պապը ազատութեան և միասնութեան Աւետարանը տարածելու համար հանդէս է եկել երկու առաջարկով, կամ ինչպէս ինքն է շեշտում՝ եղբայրական խորհրդով: Առաջինը դա խորհրդածութիւնն է: Սլաւոնական ժողովուրդների տարբերակիչ առանձնայատկութիւնը խորհրդածողական դիմագիծն է, որը դուրս է փիլիսոփայական և նոյնիսկ աստուածաբանական հայեցակարգերից և գիտի ընդունել Խորհուրդը: Եւրոպան՝ մասնաւորապէս եկեղեցական Արևմուտքը այդ հոգևոր աւանդոյթի կարիքն ունի՝ Աստծոյ երկրպագութեան գեղեցկութիւնը և հաւատը միայն ծրագրուած արդիւնաւէտութեան հիմքում չդիտարկելու կարևորութիւնը վերագտնելու նպատակով:

Երկրորդ խորհուրդը գործողութիւնն է: «Միասնութիւնը ձեռք չի բերւում միայն բարի մտադրութիւններով և ինչ-որ ընդհանուր արժէքին հարելով, այլ միասին ինչ-որ բան անելով նրանց համար, ովքեր մեզ մօտեցնում են Տիրոջը: Ովքե՞ր են նրանք: Աղքատներն են, որովհետև Յիսուսը ներկայ է նրանց մէջ (հմմտ. Մտ 25,40): Գթասրտութիւն տարածելն աւելի լայն հորիզոններ է բացում և օգնում աւելի արագ քայլել՝ յաղթահարելով նախապաշարմունքներն ու անհասկացողութիւնները», ասել է Սրբազան Քահանայապետը և մաղթել մարդկութեանը յատկապէս այս դժուար ժամանակաշրջանում լինել թոյլերի և աղքատների կողքին, որպէսզի բոլորով միասին հնարաւոր լինի դուրս գալ համաճարակից:

Հրաժեշտից առաջ, Ֆրանչիսկոսը իր շնորհակալութիւնն է յայտնել սլովաք ժողովրդին՝ ջերմ ընդունելութեան համար և խրախուսել քայլելու համամիութենական ուղիով, ինչպէս նաև վստահեցրել է, որ հանդիպումը կմնայ իր յիշողութեան մէջ և խնդրել աղօթել իր համար:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/09/2021, 17:25