«Ազատութիւն, ստեղծագործութիւն եւ երկխօսութիւն» Քահանայապետին պատգամը Սլովաքիայի կղերական դասին։

Ֆրանչիսկոս Պապին հանդիպումը եպիսկոպոսների, քահանաների, կղերական դասի ներկայացուցիչների, նորընծաների և կրօնուսոյցների հետ Պրաթիզլաւ, Սուրբ Մարթինոյի տաճարին մէջ

Վատիկան Նիուզ

Սրբազան Քահանայապետը սեպտեմբեր 13-ի առաւօտեան հանդիպել է Սլովաքիայի եկեղեցական համայնքին: Յիշատակելով սկզբնաստեղծ քրիստոնէական համայնքի ջանասիրաբար և համախոհ կերպով միասին քայլելու ոճը Ֆրանչիսկոսը նկատել է տուել, որ Եկեղեցին ինքնապարփակ ամրոց չէ, այլ այն համայնքն է, որը ցանկանում է Աւետարանի ուրախութեամբ իր կողմը գրաւել Քրիստոսին:

Քահանայապետը առաջարկել է խորասուզուել մարդկանց իրական կեանք՝ հասկանալու նրանց հոգևոր կարիքներն ու սպասումները և այն ինչ ակնկալում են Եկեղեցուց: Պապի առաջարկած «դեղատոմսը» բաղկացած է երեք բառից.

Ազատութիւն

Առանց ազատութեան չկայ իսկական մարդկութիւն, քանի որ մարդը ստեղծուել է լինելու համար ազատ: Չպէտք է երկիւղել Աստծոյ հետ մարդկանց հասուն և ազատ յարաբերութիւնների ձևաւորումից: Քրիստոսի Եկեղեցին չի ցանկանում տիրել խղճին և գրաւել տարածքներ, այլ ցանկանում է լինել յոյսի «աղբիւր» մարդկանց կեանքում:

Ստեղծագործութիւն

Կարիք կայ Աւետարանի ստեղծագործութեան: Երբ քարոզն և հովուական հոգատարութիւնը բաւարար չեն աւանդական ճանապարհով ընթանալու համար, պէտք է փորձարկել նոր ուղիներ, մտնել նոր տարածքներ: Աւետարանութիւնը շարունակական դաստիարակութեան գործընթաց է. Դա նորութեան արգասաւոր սերունդ է, դա Հոգու նորութիւնն է, ով նորացնում է ամէն ինչ:

Քիրիլն ու Մեթոդիոսը այդպէս են վարուել: Չնայած կրած հալածանքներին՝ երկու եղբայրները համարձակուել են թարգմանել հաւատի լեզուն:

Երկխօսութիւն

Եկեղեցին, որ կրթում է ներքին և պատասխանատու ազատութեան, որը գիտի ստեղծագործել՝ խորասուզուելով պատմութիւնների և մշակոյթների մէջ, նաև, որը գիտի երկխօսել աշխարհի հետ՝ նրանց հետ, ովքեր խոստովանում են Քրիստոսին առանց «մեզանից մէկը» լինելու, նրանց հետ, ովքեր ապրում են հոգևոր փնտռտուքի աշխատանքով, նոյնիսկ նրանց հետ, ովքեր չեն հաւատում: Եկեղեցի, որը, հետևելով Քիրիլի և Մեթոդիոսի օրինակին, միաւորում և միասին է պահում Արևելքն ու Արևմուտքը, տարբեր աւանդոյթները և զգայունութիւնները: Համայնք, որը, հռչակելով սիրոյ աւետարանը, հաղորդակցութիւն, բարեկամութիւն և երկխօսութիւն է ծնում հաւատացեալների միջև, տարբեր քրիստոնէական խոստովանութիւնների և ժողովուրդների միջև:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/09/2021, 11:26