Որոնել

«Azione Cattolica» եկեղեցական շարժման Հռոմի մասնաճիւղի երիտասարդների Խաղաղութեան կարաւանը «Azione Cattolica» եկեղեցական շարժման Հռոմի մասնաճիւղի երիտասարդների Խաղաղութեան կարաւանը 

«Azione Cattolica» եկեղեցական շարժման Հռոմի մասնաճիւղի երիտասարդների Խաղաղութեան կարաւանը

Այս տարի ևս ACR նախաձեռնութիւնը շարունակեց հեռուստատեսային ծրագրի տեսքով ներկայանալու իր մտայղացումը՝ հաշուի առնելով առողջապահական արտակարգ իրավիճակի յարատեւելը, հրաւիրելով երեխաներին խմբերով հետևել իրենց: Թեման է՝ «Եկէք վերահիւսենք խաղաղութիւնը», որին ներգրաւուած են Հռոմի բոլոր ծխական թեմերը
Ունկնդրէ լուրը

Վատիկան նիուզ – Հայկական բաժին

Երկրորդ տարին անընդմէջ Azione Cattolica եկեղեցական շարժման Հռոմի մասնաճիւղի (ACR) Խաղաղութեան կարաւանի աւանդական դարձած հանդիպումը տեղի կունենայ յաջորդ կիրակի օրը՝ յունուարի 30-ին, հեռուստատեսային ձևաչափով՝ եզրափակելով Խաղաղութեան ամիսը։ Այդպիսով կապահովուի առողջապահական և անվտանգութեան գործող կանոնակարգերի պահպանումը։ «Եկէք վերահիւսենք խաղաղութիւնը» անունը կրող ծրագիրը կհեռարձակուի ժամը 11-ին Telepace-ով  և ACR համացանցային ալիքներով։ Հաղորդումը վարելու են  ACR-ի երկու պատանիներ, որին իրենց մասնակցութիւնն են բերելու Հռոմի թեմի տեղապահ Արքեպիսկոպոս Կարդինալ Անճելօ Տե Տոնադիսը և ACR -ի ազգային ղեկավար Աննամարիա Պոնճիօն։ Հաղորդմանը յատուկ տեղ կյատկացուի Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի Խաղաղութեան համաշխարհային 55-րդ օրուայ ուղերձին և հռոմէական բոլոր ծխական թեմերի խաղաղութեան տեսաուղերձներին:

ACR  առաջարկում է նպաստել սինոդական ճանապարհորդութեանը

Ողջ յունուարին ACR-ի 4-ից 14 տարեկան երեխաները  և երիտասարդները հրաւիրուել են անձնապէս  առնչուելու  անարդարութեան այնպիսի իրավիճակների հետ, որոնք մարդուն դարձնում են աւելի փխրուն։ Ծրագրի համար որպէս միջավայր է ընտրուել  դերձակի աշխատանոցը, որպէսզի նրանց աւելի առարկայական  պատկերացում տրուի կտրելու և կարելու աշխատանքի մասին, ընտրութիւն կատարելուն:  Նպատակն է հասկացնելու և բացայայտել տալու  երեխաներին և երիտասարդներին, որ յարաբերութիւններում առաջացող պատառումները, լաթերը  կարող են վերահիւսուել   և որ մենք պէտք է ուշադրութիւն դարձնենք շատերին, ովքեր հասարակութեան կողմից կտրուած, անտեսուած են ՝ պարտաւորուելով հոգ տանել նրանց մասին:

ACR –ը այսօր նպատակ ունի տարբեր նախաձեռնութիւնների և համերաշխութեան նախագծերի մէջ ներգրաւելու նոյնիսկ ամենափոքրերին որպէս միսիոներներ, որպէսզի նրանք նոյնպէս կարողանան իրենց ներդրումն ունենալ սինոդական ճանապարհորդութեան մէջ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/01/2022, 13:17