Որոնել

Անչափահասների պաշտպանութեան միջազգային համաժողով Անչափահասների պաշտպանութեան միջազգային համաժողով 

«Մեր ընդհանուր առաքելութիւնն է պաշտպանել Աստծոյ զաւակներին» համաժողովը Վարշավայում

Համաժողովի կարեւոր մասը կդառնան տարբեր երկրների մարդկանց վկայութիւնները, ովքեր բռնութեան են ենթարկուել հոգեւորականների կողմից:
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում սեպտեմբերի 19-ից 22-ը տեղի կունենայ Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի եկեղեցիներում անչափահասների պաշտպանութեան միջազգային համաժողովը՝ «Մեր ընդհանուր առաքելութիւնն է պաշտպանել Աստծոյ զաւակներին» թեմայով: Այն կազմակերպել են Անչափահասների պաշտպանութեան քահանայապետական ​​յանձնաժողովը և Լեհաստանի եպիսկոպոսաց դասը, որին նախատեսուած է եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչների եւ Կենտրոնական եւ Արեւելեան Եւրոպայի 20 երկրներում երեխաների եւ երիտասարդների պաշտպանութեան ոլորտում աշխատող մարդկանց մասնակցութիւնը:

Բացի զեկոյցները լսելուց, մասնակիցները կաշխատեն առանձին լեզուական խմբերում` կիսելով իւրաքանչիւր երկրում երեխաների պաշտպանութեան հարցի վերաբերեալ ողջ տեղեկատուութիւնը, մարտահրաւէրներն ու համագործակցութեան հնարաւորութիւնները` ինչպէս կանխարգելման, այնպէս էլ զոհերին ցուցաբերուող օգնութեան տեսանկիւնից: Ամեն օր կլինի ընդհանուր աղօթքի պահ և ապաշխարութեան պատարագ:

Համաժողովի կարեւոր մասը կդառնան տարբեր երկրների մարդկանց վկայութիւնները, ովքեր բռնութեան են ենթարկուել հոգեւորականների կողմից:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/09/2021, 10:57