Սուրբ Հաղորդութեան Միջազգային 52-րդ  համագումարի բացման սուրբ պատարագ Սուրբ Հաղորդութեան Միջազգային 52-րդ համագումարի բացման սուրբ պատարագ 

Պուտաբեշտում բացուեց Սուրբ Հաղորդութեան Միջազգային 52-րդ համագումարը 5-12 սեպտեմբեր 2021թ.

Հերոսների հրապարակում հնչեցրած իր քարոզում կարդինալը յիշեցրեց տօնական զանգերի ղողանջը, որոնք «կազմելով երգչախումբ ցանկանում են գրկել ողջ մարդկութիւնը» և՝ «ինչպէս Ոգու շունչն է կռում առագաստը», այդ ձայնը մեծ ճշմարտութիւն է ասում այսօրեայ մարդուն.
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Ֆրանչիսկոս Պապին այցին ընդառաջ՝ Եւրոպայի եպիսկոպոսաց համահաւաք դասերու նախագահ կարդինալ Անճելօ Պանիասքոյի կողմից մատուցած պատարագով, երէկ՝ սեպտեմբերի 5-ին Պուտաբեշտում բացուեց Սուրբ Հաղորդութեան Միջազգային համագումարը՝ կոչուած ողջ Եկեղեցուն մտորել տալու «Իմ բոլոր աղբիւրները Քո մէջ են» թեմայի շուրջ:

Հերոսների հրապարակում հնչեցրած իր քարոզում կարդինալը յիշեցրեց տօնական զանգերի ղողանջը, որոնք «կազմելով երգչախումբ ցանկանում են գրկել ողջ մարդկութիւնը» և՝ «ինչպէս Ոգու շունչն է կռում առագաստը», այդ ձայնը մեծ ճշմարտութիւն է ասում այսօրեայ մարդուն.

«Միայնակ չես թշնամական տիեզերքում, միայնակ չես կեանքի հրաշալի առեղծուածի առջև, միայնակ չես ազատութեան և յաւերժութեան քո ծարաւի հետ: Ուր էլ որ լինես, դու անտեսանելի չես, Աստուած քեզ սիրով է նայում, որբ չես, Աստուած քեզ Հայր է. դու արժանի ես աշխարհի Փրկիչ և յաւիտենական կեանքի հաց Յիսուսի արեան: Մի՛ վախեցիր. Աստուած մահացած չէ, Սուրբ Հաղորդութիւնը յաղթահարում է իւրաքանչիւր մենութիւն, իւրաքանչիւր հեռաւորութիւն և իւրաքանչիւր անտարբերութիւն»:

Եւ այդ նոյն ձայնը Եկեղեցուն թոյլ չի տալիս լռելու, լռութեան մատնուելու, այլեւ «իւրաքանչիւր մարդու երեսին է սփռում յարութիւն առած Քրիստոսի փայլը»:

Դիմելով երիտասարդներին կարդինալ Պանիասքոն ասաց, որ հաւատն ու բանականութիւնը գործում են միասին, և որ «Աստուած ձեր ազատութեան մրցակիցը չէ, և հաւատը արգելքների շարք չէ, այլ մի մեծ այո ուրախութեանը, նոյնիսկ երբ այն պահանջկոտ է, քանի որ սերը լուրջ բան է»:

Յիշէք. Եկեղեցին ձեր կարիքն ունի, ձեր երիտասարդութեան, ձեր եռանդի կարիքը, իսկ դուք Յիսուսի կարիք ունէք: Ամէն ինչ արագ է ծերանում, միայն Աստուած է մնում միշտ երիտասարդ, Եկեղեցին է աշխարհի իսկական երիտասարդութիւնը, քանի որ նա պահպանում է Քրիստոսի Մարմնի Հաղորդութիւնը: Թող Սուրբ Հաղորդութիւնը լինի ձեր ապրած օրերի կենտրոնում: Ամէն օր!

Կարդինալ Պանիասքոն դիմեց նաև քահանաներին և շնորհակալութիւն յայտնեց նրանց իբրև «Աստծոյ սիրոյ աւետաբերների, նիւթի շուկայում Հոգու մարգարէների, կենդանի Աւանդոյթի ժառանգների և կորսուած աշխարհում ապագայի աւետաբերների»: «Եկեղեցին, - աւելացրեց նա, - չի վստահեցնում ձեզ հանգստութեան մէջ, այլ Քրիստոսի հետ միասին կրկնում է. «Մի՛ վախեցիր»:

Ի վերջոյ, նրանց, ովքեր զգում են Խաչի ծանրութիւնը, լաց են լինում կամ հալածւում արդարութեան համար, նրանց, ովքեր առանց խօսքի իրաւունքի կամ անհայրենիք են զգում, յորդորում է ուժեղ լինել, որովհետև Տէրը նրանց սրտում է, ովքեր մօտենում են նրան:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

06/09/2021, 09:00