«Համայնքային Երիտասարդական Օրեր V» «Համայնքային Երիտասարդական Օրեր V» 

«Համայնքային Երիտասարդական Օրեր V»-ի ամփոփում

Համայնքային Երիտասարդական օրեր V» յոբելենական հաւաքը աւարտուեց արդէն աւանդոյթ դարձած խարոյկով:

2021 թուականի Օգոստոսի 1-5-ը Թորոսգիւղի «Աղաճանեան» կենդրոնում տեղի ունեցաւ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի կողմից կազմակերպուած Համայնքային Երիտասարդական օրեր V յոբելենական հոգեւոր-մշակութային ամէնամեայ հաւաքը:

Համայնքային Երիտասարդական Օրեր 5-ը մեկնարկեց Սուրբ եւ Անմահ Պատարագով, ձեռամբ Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպիսկոպոս Մինասեանի, առընթերակայութեամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Գերպ. Հայր Նարեկ Վրդ. Մնոյեանի:

Սուրբ Պատարագի ընթացքում իր հայրական խօսքն ուղղեց ներկաներին Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպիսկոպոս Մինասեանը.

«Սիրելի՛ երիտասարդներ, ինձ համար մեծ մխիթարութիւն է ձեզ ունենալ եւ զգալ, որ մենք մի ընտանիք ենք կազմում եւ այդ ընտանիքի ապագան հէնց դուք էք»:

Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց, որ կրկին Աղաճանեան կենդրոնում տեսնում է այսքան երիտասարդների մէկտեղ հաւաքուած՝ Հայաստանի տարբեր Հայ Կաթողիկէ համայնքներից:

Միջոցառմանը ներկայ էին Հայաստանի Հայ Կաթողիկէ հոգեւորականները, Լիբանանի Այնճար գիւղի «Սուրբ Վարդարանի Տիրամայր» Հայ Կաթողիկէ ժողովրդապետութեան հոգեւոր հովիւ Գերյ. Հայր Մեսրոպ Ծ. Վրդ. Թոփալեանը, Շուէտիայի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր հովիւ Գերյ. Հայր Հովսէփ Ծ. Վրդ. Պահէեանը, Հայաստանում SOS Արեւելքի Քրիստոնեաներ կազմակերպութեան անդամները:

Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից ներկայացուած աւետարանական հետեւեալ մէջբերումը. «Վե՛ր կաց. ես քեզ նշանակում եմ վկայ այն բոլորի համար, որոնց մէջ ինձ տեսար» (հմմտ. Գործք Առաքելոց, 26:16) դարձաւ այս տարուայ երիտասարդական հաւաքի գլխաւոր բնաբանը:

Բացման խօսքով հանդէս եկաւ Հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը: Նա հոյս յայտնեց, որ այդ օրերի ընթացքում հնչող բանախօսութիւններն ու քննարկումները լինելու են հետաքրքիր եւ օգտակար, իսկ հանդիպման մթնոլորտը` նպաստաւոր նոր գաղափարների առաջացման եւ իրականացման համար:

Երիտասարդներին իր խօսքն ուղղեց նաեւ Լիբանանի Այնճար գիւղի «Սուրբ Վարդարանի Տիրամայր» Հայ Կաթողիկէ ժողովրդապետութեան հոգեւոր հովիւ Գերյ. Հայր Մեսրոպ Ծ. Վրդ. Թոփալեանը:

Օրուայ աւարտին երիտասարդները միասին դիտեցին նախորդ չորս հաւաքների մասին պատմող ամփոփ տեսանիւթ, որն իր մէջ ներառում էր «Համայնքային երիտասարդաց օրեր» միջոցառման ստեղծման նախապատմութիւնը:

Երկրորդ օրուայ առաջին բանախօսութիւնը վարեց Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը, ով ներկայացրեց Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի պատգամը ուղղուած երիտասարդներին. «Վե՛ր կաց. ես քեզ նշանակում եմ վկայ այն բոլորի համար, որոնց մէջ ինձ տեսար» (հմմտ. Գործք Առաքելոց, 26:16):

Արժ. Տէր Յովսէփ Քհնյ. Գալստեանը բանախօսեց Սուրբ Յովսէփի մասին՝ որպէս օրինակ հօր, աշխատաւորի եւ սրբութեան պահապանի»:

Հոգեբան-հոգեթերապեւտ Ելենա Հովհաննիսեանը երիտասարդների հետ խօսեց վաղ պատանեկութեան, պատանեկութեան եւ երիտասարդութեան մասին:

Յաջորդ բանախօսութիւնները վարեց Գերյ. Հայր Յովսէփ Ծ. Վրդ. Պահէեանը, ով ներկայացրեց Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ առաքելութիւնը Շուէտիայում եւ «Սուրբ Յովսէփի տիպարը՝ որպէս օրինակ երրորդ հազարամեակի երիտասարդներին»:

Յընթացս յաջորդ բանախօսութեան Գերյ. Հայր Մեսրոպ Ծ. Վրդ. Թոփալեանը վարեց բանախօսութիւն հետեւեալ թեմայով. «Ս. Յովսէփ Աստուածահօր խօսուն և արդիւնաւէտ լռութիւնը, որ առինքնող ու վարակիչ է»:

Երեկոյեան տեղի ունեցաւ Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւն, որին յաջորդեց մշակութային երեկոն:

Երիտասարդական հաւաքի երրորդ օրը Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ երիտասարդների համար կազմակերպուեց ճանաչողական այց Հայաստանի Հայ Կաթողիկէ համայնքներ: Մասնակիցները հնարաւորութիւն ունեցան տեսնելու այն համայնքները, որտեղ նրանք նախկինում չէին եղել:

Աղաճանեան կենդրոն վերադառնալուց յետոյ բանախօսութիւններ վարեցին Գերյ. Հայր Անտոն Ծ. Վրդ. Թոթոնճեանը՝ «Կրօնագիտութիւն», իսկ Գերպ. Հայր Եղիա Վրդ. Դերձակեանը՝ «Աստուած ինձ հետ է իմ կեանքի բոլոր հանգրուաններում, քանզի Նա ինձ է սիրում» թեմաներով:

Օրուայ վերջում Ապաշխարութեան խորհուրդի մասին բանախօսեցին Գերպ. Հայր Պետրոս Վրդ. Մարաշլեանը եւ Տէր Արամ Սրկ. Սաատօն:

«Երիտասարդաց համայնքային օրեր 5»-րդ հաւաքի չորրորդ օրուայ առաջին բանախօսութիւնն էր. «Ս. Յովսէփ Աստուածահայրը Սեբաստացի Մխիթար Աբբահօր հոգեկանութեան մէջ» թեմայով, որը ներկայացրեց Գերյ. Հայր Մեսրոպ Ծ. Վրդ. Թոփալեանը:

Մասնակիցներին այդ օրը միացան նաեւ Իտալիայի Քահանայապետական Լեւոնեան Հայ Վարժարանի, Լիբանանի Զմմառու «Ս. Միքայէլ» Փոքր դպրեվանքի, - «Իգնատիոս Մալոյեան» Մեծ Դպրեվանքի եւ Հայաստանի Սրբոց Հրեշտակապետաց Հայ Կաթողիկէ Միացեալ Հոգեւոր Ճեմարանի ճեմարանականները: Նրանք պատմեցին իրենց կոչումների մասին, թէ ինչպէս են որոշել դառնալ հոգեւորական:

Բանախօսութիւններից յետոյ հաւաքի մասնակիցները ներկայացրեցին իրենց պատրաստած խօսքը «Երիտասարդի դերը Եկեղեցում» թեմայով: Ծաւալուեց քննարկում, երիտասարդներն արտայայտեցին իրենց կարծիքները:

Երեկոյեան տեղի ունեցաւ «Համայնքային Երիտասարդական օրեր V» յոբելենական հաւաքի փակման հանդիսաւոր արարողութիւնը, որի ընթացքում կատարուեց յուշանուէրների բաշխում եւ կարկանդակի բեկանում:

Երեկոյի շարունակութիւնը համերգային ծրագիրն էր, որի ընթացքում գիւմրեցի երգիչներ՝ Էդգար Ղանդիլեանը, Անդրանիկ Աթոյեանը եւ Կարեն Աթոյեանը հանդէս եկան տարբեր կատարումներով: «Համայնքային Երիտասարդական օրեր V» յոբելենական հաւաքը աւարտուեց արդէն աւանդոյթ դարձած խարոյկով:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/08/2021, 12:08