Նարեկի Տիրամայրը Նարեկի Տիրամայրը 

Եկէ՛ք աղօթենք մեր Տիեզերական Սուրբին

Աշոցքի հայ կաթողիկէ համայնքներում փետրուարի 27-ին Սուրբ Պատարագները կմատուցուեն մեղաւորների դիտաւորութեամբ՝ խնդրելով Սուրբ Գրիգոր Նարեկացու բարեխօսութիւնը

Փետրուարի 27-ին Կաթողիկէ կամ Ընդհանրական Եկեղեցին աշխարհի բոլոր կաթողիկէ եկեղեցիներում լատին ծէսով յիշատակելու է հայազգի մեծ սուրբ, Հռոմի Քահանայապետի կողմից Տիեզերական Եկեղեցու Վարդապետ հռչակուած Գրիգոր Նարեկացու տօնը: Հայ կաթողիկէներիս համար սա մեծագոյն մի ուրախութիւն է, որովհետև մեր հայ կաթողիկէ Կաթողիկոս Պատրիարքի և եպիսկոպոսների միասնական ջանքերով է, որ Գրիգոր Նարեկացու մասին իմացան ամբողջ կաթողիկէ աշխարհում և Ընդհանրական Եկեղեցու երկրային Առաջնորդի՝ Սրբազան Պապի կողմից հռչակուելով՝ այս հանճարեղ սուրբը դարձաւ համընդհանուր միստիկ ներշնչման, աղօթական ապրումի աղբիւր, ապաշխարութեան ուղեկից և հայ սրբութեան վառ կերպար՝ իր լայնախոհ, ընդհանրական՝ կաթողիկէ մտածողութեամբ և սրբակեցութեամբ:

Աշոցքի հայ կաթողիկէ համայնքներում փետրուարի 27-ին Սուրբ Պատարագները կմատուցուեն մեղաւորների դիտաւորութեամբ՝ խնդրելով Սուրբ Գրիգոր Նարեկացու բարեխօսութիւնը մանաւանդ բոլոր նրանց համար, ովքեր դեռևս անտարբեր են կամ ոչ բաւարար սիրով են համակուած Սուրբ Պատարագի և Սուրբ Հաղորդութեան նկատմամբ:

Պատարագներից յետոյ կընթերցենք Նարեկացու «Մատյան»ից հատուածներ և կ՛աղօթենք նրան ուղղուած յատուկ աղօթքներ:

Սուրբ  Պատարագները և աղօթքները՝

13:00-Սարագյուղ

15:00-Ղազանչի

17:30-Բավրա (միայն Նարեկացու ընթերցում և նրան ուղղուած աղօթքներ)

19:00-Մեծ Սեպասար

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/02/2021, 07:23