Եկէ՛ք աղօթենք մեր Տիեզերական Սուրբին
Փետրուարի 27-ին Կաթողիկէ կամ Ընդհանրական Եկեղեցին աշխարհի բոլոր կաթողիկէ եկեղեցիներում լատին ծէսով յիշատակելու է հայազգի մեծ սուրբ, Հռոմի Քահանայապետի կողմից Տիեզերական Եկեղեցու Վարդապետ հռչակուած Գրիգոր Նարեկացու տօնը: Հայ կաթողիկէներիս համար սա մեծագոյն մի ուրախութիւն է, որովհետև մեր հայ կաթողիկէ Կաթողիկոս Պատրիարքի և եպիսկոպոսների միասնական ջանքերով է, որ Գրիգոր Նարեկացու մասին իմացան ամբողջ կաթողիկէ աշխարհում և Ընդհանրական Եկեղեցու երկրային Առաջնորդի՝ Սրբազան Պապի կողմից հռչակուելով՝ այս հանճարեղ սուրբը դարձաւ համընդհանուր միստիկ ներշնչման, աղօթական ապրումի աղբիւր, ապաշխարութեան ուղեկից և հայ սրբութեան վառ կերպար՝ իր լայնախոհ, ընդհանրական՝ կաթողիկէ մտածողութեամբ և սրբակեցութեամբ:
Աշոցքի հայ կաթողիկէ համայնքներում փետրուարի 27-ին Սուրբ Պատարագները կմատուցուեն մեղաւորների դիտաւորութեամբ՝ խնդրելով Սուրբ Գրիգոր Նարեկացու բարեխօսութիւնը մանաւանդ բոլոր նրանց համար, ովքեր դեռևս անտարբեր են կամ ոչ բաւարար սիրով են համակուած Սուրբ Պատարագի և Սուրբ Հաղորդութեան նկատմամբ:
Պատարագներից յետոյ կընթերցենք Նարեկացու «Մատյան»ից հատուածներ և կ՛աղօթենք նրան ուղղուած յատուկ աղօթքներ:
Սուրբ Պատարագները և աղօթքները՝
13:00-Սարագյուղ
15:00-Ղազանչի
17:30-Բավրա (միայն Նարեկացու ընթերցում և նրան ուղղուած աղօթքներ)
19:00-Մեծ Սեպասար