Խաչեցեալ Քրիստոս Խաչեցեալ Քրիստոս 

Ս. Ոսկեանց քահանաների յիշատակութեան օր

Ս. Թադէոս առաքեալի նահատակութիւնից յետոյ Ոսկեանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գաւառի Ծաղկաւէտ կոչուած լեռներում և շուրջ 40 տարի ճգնակեաց կեանք վարում:

Ըստ ազգային աւանդութեան, Ոսկեանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագաւորի մօտ ուղարկուած հինգ դեսպաններ էին, որոնք առաջին դարի կէսերին գալով Հայաստան, հանդիպում են Ս. Թադէոս առաքեալին և նրա քարոզներից ազդուած, մկրտվում` դառնալով քրիստոնեայ: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրւում է քահանայ:

Ս. Թադէոս առաքեալի նահատակութիւնից յետոյ Ոսկեանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գաւառի Ծաղկաւէտ կոչուած լեռներում և շուրջ 40 տարի ճգնակեաց կեանք վարում:

Առաջնորդուելով աստւածային պատգամով` նրանք գալիս են հայոց արքունիք` քրիստոնէութիւն քարոզելու հայոց Արտաշէս թագաւորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետևում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները` Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ տասնութ պալատականներ, ովքեր մկրտւում են Եփրատ գետում և Ոսկյանների հետ հեռանում են լեռներ: Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով հետագայում կոչւում են Սուքիասեանք:

Չյաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրէժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց: Ոսկեանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնաւորներից են: Նրանց յիշատակութիւնն ըստ եկեղեցական օրացոյցի տօնւում է կամ Առաջաւորաց պահքին յաջորդող հինգշաբթի օրը կամ Սուքիասեանց տօնի հետ միասին:

Քաղուած  qahana.am  կայքէն

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

04/02/2021, 08:14