Որոնել

Հ. Ներսէս Վրդ. Գալստեանին շնորհուեց երկու պատուաւոր կոչում Հ. Ներսէս Վրդ. Գալստեանին շնորհուեց երկու պատուաւոր կոչում 

Պատուաւոր Պրոֆեսորի երկու կոչում՝ Հ. Ներսէս Վրդ. Գալստեանին

Հոգևոր և բարոյական դաստիարակութեան գործում մեծ ներդրում ունենալու համար։

Օգոստոսի 2-ին Տաշիրի հայ կաթողիկէ եկեղեցում կիրակնօրեայ Սուրբ Պատարագը Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Ներսէս Վրդ. Գալստեանի ձեռամբ մատուցուեց զինուորների անվտանգութեան և ընտանիքների դիտաւորութեամբ:

Ունկնդրէ լուրը

Պատարագի աւարտին Հ. Ներսէս Վրդ. Գալստեանին շնորհուեց երկու պատուաւոր կոչում, մէկը՝ Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի Պատուաւոր Պրոֆեսորի՝ ակադեմիայի Մոնրեալի մասնաճիւղի նախագահ գեներալ-մայոր Ազատ Վարդանյանի կողմից, միւսը՝ Հայ-Ռուսական «Հայրենիքի Պաշտպան» միջազգային ռազմական ակադեմիայի Պատուաւոր Պրոֆեսորի՝ նոյն ակադեմիայի ատեստացիոն յանձնաժողովի նախագահ գեներալ-լեյտենանտ Էդուարդ Մանևեդիսի կողմից:

Գեներալ-մայոր Ազատ Վարդանյանը պատմեց Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի մասին: Ակադեմիան հիմնուել է Կանադայում աւելի քան 20 տարի առաջ, ունի մօտ 25.000 անդամներ: ՄԱԿ-ը դեռ 25 տարի առաջ ճանաչել է Ակադեմիայի գործունէութեան կարևորութիւնը: Ակադեմիան միայն գիտական աշխատանքով չէ, որ զբաղւում է, այլեւ՝ տեղեկատուութեան փոխանցման ուսումնասիրութեամբ՝ հասարակական տարբեր ոլորտներում, ընդ որում նաև հոգևոր, ազգային պատմական արժէքների փոխանցման: Հետևաբար, Ակադեմիայի անդամների մէջ են ոչ միայն գիտնականներ, այլեւ՝ զինուորականներ, հոգևորականներ: Եւ այդ տրամաբանութեան մէջ Ակադեմիայի պատասխանատուները նկատել և գնահատել են հոգեշնորհ վարդապետի գործունութիւնը՝ Տաշիրի տարածաշրջանում երիտասարդների, պատանիների հոգևոր, հայրենասիրական դաստիարակութեան ոլորտում: Հ. Ներսէսին Պատուաւոր Պրոֆեսորի կոչում շնորհելը երախտագիտութեան արտայայտութիւնն է:

Գեներալ Մանևեդիսը խօսեց երիտասարդ սերնդի հոգևոր և բարոյական դաստիարակութեան մասին և յատուկ շեշտեց այդ ոլորտում  Տաշիրի տարածաշրջանում Հ. Ներսէսի և Անարատ Յղութեան հայ քոյրերի կատարած մեծ աշխատանքի կարևորութեան մասին: Պատուսւոր Պրոֆեսորի կոչումը վարդապետին շնորհուեց՝ դաստիարակչական և խորհրդատուական մեծ աշխատանք կատարելու համար, ասաց գեներալ-լեյտենանտ Էդուարդ Մանևեդիսը: Հայ-ռուսական միջազգային ակադեմիան նաև 2016-ին Հ. Ներսէսին շնորհել էր ակադեմիայի հոգևոր խորհրդատուի և գնդապետի կոչումներ, իսկ 2017-ին պարգևատրել «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգէն Առաջին» ոսկէ մեդալով:

Քաղուած Հայաստանի հայ կաթողիկէ առաջնորդարանի կայքէջէն։

 

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/08/2020, 06:15