Սէր տուողը և այդ կրակը մեր մէջ վառողը հանդիսանում է Սուրբ Հոգին և Նրա կնիքը մեր մէջ: Սէր տուողը և այդ կրակը մեր մէջ վառողը հանդիսանում է Սուրբ Հոգին և Նրա կնիքը մեր մէջ: 

«Մտքեր՝ սիրոյ և սրբութեան մասին». Հ. Պետրոս Եսայան

Սէր տուողը և այդ կրակը մեր մէջ վառողը հանդիսանում է Սուրբ Հոգին և Նրա կնիքը մեր մէջ:

Սէրը աստուածային պարգև է

Յովհաննէսի Աւետարանի 15-րդ գլխում Յիսուս ասում է. «Եթէ ինձ սիրում էք, կպահէք իմ պատուիրանները» (Յվհ. 14,15):

Այո, եթէ սիրում էք, ապա ամեն ինչ կանէք ձեր սիրելիի համար: Ըստ էութեան, միայն այդ դէպքում դա կլինի ուրախութիւն, այլ ոչ թէ՝ բեռ: Նշանակում է, որ կեանքի գաղտնիքը, ըստ Տիրոջ պատուիրանի, որի մասին մենք խորհրդածեցինք նախորդ տեքստում, դա սէրն է Յիսուսի հանդէպ:

Սէրն է հիմնաւորում և որոշում ամէն ինչ:

Սէր տուողը և այդ կրակը մեր մէջ վառողը հանդիսանում է Սուրբ Հոգին և Նրա կնիքը մեր մէջ:

Իհարկէ, մեզ համար նեցուկ է դառնում այն, որ Աստուած սիրում է մեզ անսահման ու անվերապահօրէն, բայց նաև մեղքի ու դրա կործանարար հետևանքների պատճառով մենք յաճախ ենթարկւում ենք թուլութեան, իսկ յետոյ յուսահատութեան մէջ ենք ընկնում:

Սուրբ Հոգին է սիրոյ յաղթանակի առհաւատչեան մեր մէջ: Նա հեռացնում է խոչընդոտներն ու բուժում վէրքերը, որոնք առաջացել են մեղքի ու արատի պատճառով: Նա մեզ բարձրացնում է մի ժայռ, որն անհասանելի է մեզ համար (Սղմ. 60, 3):

Այն ամենը, ինչն անհնար է մեզ համար, հնարաւոր է Նրա համար:

Ուստի կարևոր է ցանկանալ սիրել, ձգտել սիրոյ, պայքարել սիրոյ համար,  աղօթել սիրոյ համար Սուրբ Հոգուն, ինչպես աղօթում է Եկեղեցին. «Արի՛, Սուրբ Հոգի և վառիր Քո սիրոյ կրակը մեր մէջ»:

Այո՛, սէրը պարգև է, սակայն տրւում է նրանց, ովքեր փափագում և խնդրում են այն:

«Ինձ իբրև կնիք դի՛ր քո սրտի վրայ, իբրև մատանի դի՛ր քո աջ ձեռքին, քանզի հզօր է սէրը՝ մահուան պէս… (Երգ Երգոց 8,6)»:

 

Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

Առաջնորդական Փոխանորդ Ռուսաստանի Կաթողիկէ Հայոց,

Մոսկուայի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

04/06/2020, 07:22