Որոնել

Մտքեր՝ սիրոյ և սրբութեան մասին Մտքեր՝ սիրոյ և սրբութեան մասին 

Մտքեր՝ սիրոյ և սրբութեան մասին. Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

Սէրը քրիստոնէական կեանքի կենտրոնն է, իմաստը, առանցքը, շարժիչն ու նպատակը

Սուրբ Պօղոսը «Սիրոյ օրհներգում» (Ա Կորնթ. 13) հանդիսաւոր կերպով յայտարարում է, որ առանց սիրոյ ոչ մի բանից ոչ օգուտ կա, ոչ էլ իմաստ՝ ո՛չ զոհողութիւնների մեջ, ո՛չ գիտելիքի մէջ, ո՛չ հերոսութեան մէջ:

Սէրը քրիստոնէական կեանքի, բարեպաշտութեան և բարոյականութեան կենտրոնն է, իմաստը, առանցքը, շարժիչն ու նպատակը:

Մեր ամբողջ կեանքը մեզ տրուած է նրա համար, որպէսզի մենք սովորենք սիրել Աստծուն, ինքներս մեզ և մերձաւորին:

 Տէրն Ինքն ասում է, որ ամէն ինչ հիմնուած է Աստծոյ և մերձաւորի հանդէպ սիրոյ պատուիրանի վրայ:

 Միայն սէրն է թևեր տալիս հոգու թռիչքի, զոհաբերութեան, մեղքի դէմ պայքարելու համար:

Սրբութիւնը իւրաքանչիւր քրիստոնեայի կոչումն է, նրա նպատակը, իսկ ուղին՝սէրն է:

Իհարկէ, խօսելով սիրոյ մասին՝ ես նկատի չունեմ կիրքը, այլ՝ գեղեցիկի ու բարու կամեցողութիւնը՝ քո և միւսների համար:

Ես չեմ վախենայ հաւասարի նշան դնել սրբութեան և սիրոյ միջև: Սուրբ է նա, ով ապրում է սիրով:

Սուրբ Օգոստինոս Երանելին 5-րդ դարում բացականչել է. «Սիրի՜ր և արա այն, ինչ ուզում ես»: Իսկ Յիսուս ցոյց է տալիս, որ սիրել՝ նշանակում է ինքդ քեզ տալ ուրիշներին, լինել ընծայ ուրիշների համար: Սրբութեան ուղիով գնալ՝ նշանակում է պայքարել յանուն սիրոյ:

Ինչ էլ որ անելիս լինեմ, ես կամ ձգտում եմ սիրոյ և ամրապնդւում նրանում՝ շուրջ բոլորս սերմանելով անուշաբոյր պտուղներ կամ էլ հեռանում եմ նրանից դէպի եսասիրութիւն և միայնութիւն, որը ոչնչացնում է ինձ և ամէն ինչ շուրջ բոլորս:

Ահա՛ քրիստոնէութեան ողջ էութիւնը. Աստուած սէր է, և ով սիրում է, նա ճանաչում է Աստծուն: Չկայ այլ իմաստ: Եւ ինչպես ասել է մեծ սուրբ խորհրդաբան Յովհաննէս Խաչին, ով ապրել է 16-րդ դարում. «Մեր կեանքի երեկոյեան մենք դատուելու ենք այն բանի համար, թէ ինչպես ենք սիրել»:

Եկե՛ք ընտրենք սէրը և պայքարենք նրա յաղթանակի համար մեր մէջ, հետևաբար նաև՝ աշխարհում:

Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

Առաջնորդական Փոխանորդ Ռուսաստանի Կաթողիկէ Հայոց,

Մոսկուայի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ

Քաղուած՝  armenianchurchco.com  կայքէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/05/2020, 09:27