KrikorBedrosAEM.jpg

ԱՂՕԹՔ Վասն Երանացման Աստուծոյ Ծառայի՝ Երջանկայիշատակ Կարդինալ ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ ԺԵ ԱՂԱՋԱՆԵԱՆ Կաթողիկոս Պատրիարք

Նա, հաւատարիմ Քո պատուիրաններին, Եղաւ հեզ եւ խոնարհ Քեզ նման, քաջ եւ բարի Հովիւ, հովուելով Հայ ազգի զաւականերին:
Աղօթք
Աղօթք

Տէր Յիսուս, Հովիւ քաջ ու բարի
Եւ Առաջնորդ հոգիների,
Որ Սուրբ Հոգու շնորհքները
Առատօրէն բաշխեցիր առաքեալներիդ
եւ ուզեցիր որ լինեն հեզ եւ խոնարհ Քեզ նման,
Եւ Քեզ քարոզեն համայն տիեզերքում,
Աղաչում ենք, որ ընդունես մեր պաղատանքները,
Եւ դասես մեր երջանկայիշատակ Հայրապետին՝
Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանեան
Կաթողիկոս Պատրիարքին
Երանելիներիդ ու սրբերիդ շարքին:
Նա, հաւատարիմ Քո պատուիրաններին,
Եղաւ հեզ եւ խոնարհ Քեզ նման, քաջ եւ բարի Հովիւ,
հովուելով Հայ ազգի զաւականերին:
Աղաչում ենք նաեւ, որ նրա բարեխօսութեամբ,
լսես մեր աղօթքը եւ կատարես մեր խնդրանքը՝
արժանանալու Սուրբ Հոգու առատ պարգեւներին:
Հայցում ենք նաեւ, որ բարեխօսութեամբ
Մեր երանաշնորհ Հայրապետի՝
շնորհես մեզ այս յատուկ շնորհքը (……………….)
որ խոնարհաբար եւ լի յոյսով հայցքում ենք Քեզանից:
Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ… (3 անգամ)

Աղօթք
Աղօթք

 

 

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/04/2020, 08:02