Բավրայում երիտասարդները կազմակերպեցին բարեգործական տօնավաճառ և թափօր: Բավրայում երիտասարդները կազմակերպեցին բարեգործական տօնավաճառ և թափօր: 

Բավրայում երիտասարդները կազմակերպեցին բարեգործական տօնավաճառ և թափօր:

Դեկտեմբերի 31-ին երիտասարդների հետ մի փոքրիկ թափօր կազմակերպեցինք գիւղում՝ աղօթքով, երգեցողութեամբ, Սուրբ Նիկողայոսի (Santa Claus) հագուստներով և նուէրներով

Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միութեան հետ միասին դեկտեմբերի 28-ի երեկոյեան բարեգործական արշաւ և տօնավաճառ կազմակերպեցինք գիւղի խանութի դիմաց։ Երիտասարդները խանութի յաճախորդներից գումար կամ սնունդ էին խնդրում` անապահով ընտանիքներին օգնելու համար, նաև վաճառում կամ նուիրատուութիւն դիմաց նուիրում էին իրենց ձեռքով պատրաստած տօնական սեղանի և տօնածառի զարդարանքներ։

Բարեացակամ յաճախորդները ստանում էին նաև քահանայիս օրհնութեան աղօթքը։ Թէև ցուրտ էր, բայց խարոյկը և եղբայրասիրութիւնը ջերմացնում էին մեր սրտերը։ Երիտասարդների ջանքերով և մարդկանց բարեսրտութեան շնորհիւ մի փոքրիկ գումար հաւաքուեց, որով գեղեցիկ խաղալիքներ գնեցինք անապահով երեք ընտանիքների երեխաների համար:

 Դեկտեմբերի 31-ին երիտասարդների հետ մի փոքրիկ թափօր կազմակերպեցինք գիւղում՝ աղօթքով, երգեցողութեամբ, Սուրբ Նիկողայոսի (Santa Claus) հագուստներով և նուէրներով այցելեցինք մեր ընտրած երեք ընտանիքներին, բաժանեցինք երեխաներին, որ շատ ուրախացան և զարմացան՝ տեսնելով իրենց քահանային և երիտասարդներից մեկին՝ Սուրբ Նիկողայոսի գլխարկով և հագուստով: Նաև կատարեցինք տնօրհնէքի կարգ, երգեցինք «Խորհուրդ մեծ» շարականը և շնորհաւորեցինք Սուրբ Ծննդեան և Ամանորի տօները:

Տ. Յովսէփ Գալստյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/01/2020, 09:07