Արևիկում օծուեց Սուրբ Խաչի նշան Արևիկում օծուեց Սուրբ Խաչի նշան 

Արևիկում օծուեց Սուրբ Խաչի նշան

Սուրբ Խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ մեզ ի մեղաց…

2020թ. յունուարի 23-ին Արևիկ գիւղում, Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը օծեց մի երկաթեայ խաչ, որը տեղադրուեց գիւղի մուտքի մօտ՝ որպէս գիւղի հոգևոր նկարագրի խորհրդանիշ: 6 մետրանոց մետաղեայ խաչը պատրաստուել է Արևիկի բնակիչ Սայաթ Վանոյանի նախաձեռնութեամբ և ֆինանսական միջոցներով:

Խաչի օծման արարողութեան ժամանակ գիւղի հոգևոր հովիւը խօսեց Տիրոջ Սուրբ Խաչի փրկարար զօրութեան շուրջ՝ ասելով, որ Խաչը քրիստոնեային պէտք է յիշեցնի Տէր Յիսուս Քրիստոսի զոհաբերութիւնը, որը մարդու հանդէպ Աստծոյ անձնուէր սիրոյ կատարեալ արտայայտութիւնն է և որը պէտք է քրիստոնեայի համար լինի կոչ՝ իր փոխադարձ սերն ու նուիրումը արտայայտելու Աստծոյ հանդէպ՝ որպէս երախտագիտութեան արտայայտութիւն: Իսկ երախտագիտութեան ամենավսեմ ձևը քրիստոնեայի համար մնում է Տիրոջ Սուրբ Պատարագին մասնակցելը, ինչին և կոչ արեց քահանան բոլոր ներկաներին:

Քաղուած http://armenianchurchco.com/ կայքէջէն:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

24/01/2020, 11:00