Որոնել

Լույս տեսաւ Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միութեան պարբերաթերթը: Լույս տեսաւ Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միութեան պարբերաթերթը: 

Լույս տեսաւ Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միութեան պարբերաթերթը:

Պարբերաթերթի ստեղծման ամբողջ աշխատանքը կատարւում է կամաւոր հիմունքներով՝ Տ. Յովսէփի, Նիկոլ Մարգարյանի և միւս երիտասարդների ջանքերով:
Ունկնդրէ լուրը

2019թ. նոյեմբերի վերջին Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միութիւնը լոյս ընծայեց իր պարբերաթերթը, որ կոչւում է «Կանթեղ»: Թերթը ներկայացնում է հիմնականում Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միութեան գործունութիւնը, ինչպէս նաեւ՝ Հայ Կաթողիկէ և Ընդհանրական Եկեղեցու վերաբերեալ հոգեւոր նիւթեր, քարոզներ:

Թերթ ունենալու գաղափարն առաջարկուեց գիւղի հոգևոր հովիւ Տ. Յովսէփ Քհն.Գալստեանի կողմից և մեծ ուրախութեամբ ընդունուեց երիտասարդների կողմից: Այն պտուղն է միասնական ջանքերի և կոչուած է կարևոր փոփոխութիւններ բերելու համայնքի կեանքում:

Պարբերաթերթի ստեղծման ամբողջ աշխատանքը կատարւում է կամաւոր հիմունքներով՝ Տ. Յովսէփի, Նիկոլ Մարգարյանի և միւս երիտասարդների ջանքերով:

Տպագրութեան հովանաւորներն են Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը և «Հայկական Կարիտասը»:

Երիտասարդական միութիւն
Երիտասարդական միութիւն

 

Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միութիւնը

Երիտասարդական միութիւնը, որպէս կանոնաւոր գործունէութիւն իրականացնող խումբ, կազմաւորուել է 2018թ. եւ արդիւնքն է գիւղի հայ կաթողիկէ հոգեւոր հովիւների եւ երիտասարդների միասնական ջանքերի. նրանց նպատակն է՝ ծառայել Տէր Յիսուս Քրիստոսի Կաթողիկէ՝ Ընդհանրական Սուրբ Եկեղեցուն եւ տեղի համայնքին, հայ հասարակութեանը:

Տեսլականը

Բավրայի Երիտասարդական միութեան տեսլականն է՝ համայնքի երիտասարդներին առաջնորդել դէպի մի ապագայ, երբ երիտասարդներն ինքնուրոյն եւ միասին կարող են իրենց զարգացման համար ապահովել առաւելագոյն նպաստաւոր պայմաններ եւ կայանալ որպէս Տէր Յիսուս Քրիստոսին եւ մարդկութեան լաւագոյն արժէքներին նուիրուած ստեղծարար եւ առաջնորդող երիտասարդներ:

Առաքելութիւնը

Բավրայի Հայ Կաթողիկէ Երիտասարդական միութիւնն ունի հետեւեալ առաքելութիւնը.

1.ապրել Տէր Յիսուսի Քրիստոսի Աւետարանի եւ Սուրբ Եկեղեցու ուսուցումների համաձայն, քարոզել Աւետարանը կեանքով, խօսքով եւ գործունէութեամբ, միասին ընթանալ դէպի սրբութիւն,

2.զարգանալ (եւ օգնել համայնքի միւս երիտասարդներին եւս զարգանալ) համակողմանիօրէն՝ հոգևորապէս, հասարակական յարաբերութիւններում, զանազան հմտութիւններով եւ միասին ստեղծել ինքնազարգացման նպաստաւոր պայմաններ՝ աւելի աստուածահաճոյ, առողջ եւ բարեկեցիկ անհատական եւ համայնքային կեանք ունենալու նպատակով:

Գործունէութիւնը

Միութեան գործունութիւնը ընթանում է երկու հիմնական ուղղութիւններով.

1.ինքնազարգացում և

2.համայնքի զարգացում:

1.Ինքնազարգացման գործողութիւններ

Ա. Աստուածաշնչի և այլ օգտակար գրականութեան հատուածների ընթերցում և քննարկում, հոգևոր ապրումի կիսում,

Բ. Կազմակերպել զրոյցներ, սեմինարներ՝ հոգևոր և սոցիալական թեմաներով՝ յատկապէս ուսումնասիրելով Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքը, նաեւ հասարակագիտութեան ձեռքբերումները, որոնք կարող են զարգացնել հաղորդակցական, աշխատանքային, լեզուական հմտութիւնները, հրաւիրել մասնագէտներ և մեկնել մասնակցելու այլ վայրերում կազմակերպուող սեմինարների:

2.Համայնքի զարգացման գործողութիւններ

Ա. Մշակել և իրականացնել պատանիների և երիտասարդների կրթական, զարգացողական ծրագրեր՝ խմբակների, դասընթացների, զրոյցների, վարժանքների, սեմինարների, ճանաչողական այցերի միջոցով՝ նրանց փոխանցելով ամբողջական՝ հոգևոր և սոցիալական, ինքնազարգացման համար անհրաժեշտ միջոցների հնարաւորինս լայն ընտրութիւն, որպէսզի նրանք կարողանան ինքնուրոյն ջանքերով հասնել բարձունքների:

Բ. Բարեգործական ձեռնարկներ՝ աղքատներին, ծերերին, հիւանդներին նիւթական և այլ աջակցութիւն տրամադրելու նպատակով:

Գ. Մշակել և իրականացնել համայնքի տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրեր՝ փնտռելով և գտնելով շահագրգիռ հովանաւոր կառոյցների և անձանց (ֆոնդհայթայթում):

Դ. Համայնքը դարձնել երիտասարդների համար գրաւիչ՝ ապրելու և աշխատելու համար՝ ցոյց տալով, քարոզելով սեփական ծրագրերի արդիւնաւէտութիւնը, այլ ստեղծարար գաղափարներ իրականացնելու հնարաւորութիւնը:

Ե. Իրականացնել բնապահպանական միջոցառումներ և ծրագրեր:

Զ. Իրականութիւն դարձնել Եկեղեցուն կից երիտասարդական կենտրոնի կառուցման երազանքը:

 

Թերթի բովանդակութեանը կարող էք ծանօթանալ PDF տարբերակով՝ Կանթեղ-Թերթ #1

Կանթեղ թերթի խմբագրութիւնը
Կանթեղ թերթի խմբագրութիւնը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

02/12/2019, 08:45