Միջին Արեւելքի եկեղեցիներու Կրօնապետեր Միջին Արեւելքի եկեղեցիներու Կրօնապետեր 

«Լրատուամիջոցները ծառայում են Աւետարանումին» խորագիրը կրող Արևելքի Կաթողիկէ Պատրիարքների 27-րդ Համագումար։

Ամենապատիւ և Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս Պատրիարքը ժամանել է Գահիրէ՝ մասնակցելու նոյեմբերի 25-29 կայանալիք Արևելքի Կաթողիկէ Պատրիարքների 27-րդ Համագումարին

Նոյեմբերի 24-ին Գահիրէ ժամանեց Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիւ և Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս Պատրիարքը՝ մասնակցելու «Լրատուամիջոցները ծառայում են Աւետարանումին» խորագիրը կրող Արևելքի Կաթողիկէ Պատրիարքների 27-րդ Համագումարին:

Ունկնդրէ լուրը

Գահիրէի Միջազգային օդակայանում Հոգևոր Տիրոջը դիմաւորեցին՝ Առաջնորդ Եգիպտոսի Կաթողիկէ Հայոց Արհիապատիւ Տէր Օգոստինոս Գրիգոր Եպս. Գուսանը, Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ և լիազօր դեսպան պարոն Կարեն Գրիգորյանը, Եգիպտոսում Լիբանանի Հանրապետութեան Արտակարգ և լիազօր դեսպան պարոն Ալլի Ալ Հալաբին և Եգիպտոսում Վատիկանի Գործերի ժամանակաւոր հաւատարմատար Հայր Ջոն Թումասը:

Համագումարը մեկնարկելու է երկուշաբթի, նոյեմբերի 25-ին Ղպտի կաթողիկէներին պատկանող Սուրբ Ստեփանոս համալիրում:

Համագումարի պաշտօնական բացումը կազդարարի Ալեքսանդրիայի Ղպտի Կաթողիկէների Պատրիարք Գերերջանիկ Տէր Իբրահիմ Իսահակը: Բացման արարողութեանը խօսք կտրուի նաև Վատիկանի Գործերի ժամանակաւոր հաւատարմատար Հայր Ջոն Թումասին, ով զեկոյց կներկայացնի նախկին համաժողովների արդիւնքում իրականացուած աշխատանքների վերաբերեալ:

Համագումարի աշխատանքային օրակարգում նախատեսուած են նաև այցելութիւններ Եգիպտոսի Հանրապետութեան նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին և Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբութիւն Թավադրոս Բ-ին:

Համագումարի աւարտին՝ նոյեմբերի 29-ին, երեկոյեան ժամը 18:00-ին, Պատրիարքների ձեռամբ կմատուցուի Սուրբ և Անմահ Պատարագ Նասր քաղաքի Սուրբ Աստուածամօր տաճարում:

 

Գերյարգելի Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցու Ժողովրդապետ և

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի

Հայ Կաթողիկէ Երիտասարդաց խմբի նախագահ

 

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/11/2019, 09:39