Ձեռնադրութիւն Ձեռնադրութիւն 

Նոր քահանայական ձեռնադրութիւններ՝ մօտ օրերին

Աղօթե՛նք մեր ապագայ քահանաների համար, որպէսզի Աստուած նրանց պարգևի լիառատ շնորհներ՝ քահանայական պտղաբեր ծառայութեան համար՝ ի պայծառութիւն Հայ Կաթողիկէ Եկեղեցու:

2019թ. դեկտեմբերի 14-ին Պէյրութի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ.Ս. Եղիա Աթոռանիստ եկեղեցում քահանայական ձեռնադրութիւն են ընդունելու Բարեշնորհ Սարկաւագներ Տ. Պետրոս (Էլիաս) Մարաշլեան Հատտատը և Տ. Վարդան (Պասըլ) Ճալլուֆը, ձեռամբ՝ Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքի:

Ունկնդրէ լուրը

Ապագայ նորօծ վարդապետներն իրենց անդրանիկ Սուրբ Պատարագը պիտի մատուցեն դեկտեմբերի 15-ին՝ Հ. Պետրոսը Զմմառի մայրավանքի եկեղեցում, իսկ Հ. Վարդանը՝ Պուրճ  Համուտի Սուրբ Փրկիչ եկեղեցում:

2019թ. դեկտեմբերի 21-ին Դամասկոսի Թագուհի Տիեզերաց եկեղեցում քահանայական ձեռնադրութիւն կ՛ընդունի Բարեշնորհ Սարկաւագ Տ. Լևոն (Ժուլիան) Ստեֆանը՝ ձեռամբ Դամասկոսի հայ կաթողիկէ թեմի Առաջնորդ Արհ. Տ. Յովսէփ Եպս. Առնաությանի:

Նորօծ քահանան իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի դեկտեմբերի 29-ին՝ Զալքայի Սուրբ Խաչ եկեղեցում:

Թղթ.՝ Հ.Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/11/2019, 11:00