Որոնել

Արք Ռաֆայէլ Մինասեան Արք Ռաֆայէլ Մինասեան 

Արհ. Տ. Ռաֆայէլ Մինասեանը Թբիլիսիում համապատարագեց Պապական Նուիրակի խորհրդականի քահանայական ձեռնադրութեան 25-ամեայ յոբելեանի առթիւ:

Շնորհակալութիւն յայտնել Աստծուն և վստահել Նրա ներողամտութեանը:

2019թ. նոյեմբերի 12-ին Արհ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը Թբիլիսիում ներկայ գտնուեց Հայաստանում և Վրաստանում Պապական Նուիրակի Խորհրդական Հ. Ջուզեպպե Լատերցայի քահանայական ձեռնադրութեան 25-ամյա յոբելեանի առթիւ մատուցուած Սուրբ Պատարագին: Սուրբ Զոհը մատուցուեց ձեռամբ Գերհ. Լատերցայի թեմական եպիսկոպոս Արհ. Ջուզեպպե Ֆավալեի և համապատարագությամբ Պապական Նուիրակ Արքեպս. Խօսէ Բեթենկուրի, Կովկասի լատինածէս կաթողիկէների Առաջնորդ Եպս. Ջուզեպպե Բազոտտոյի և Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի: Ներկա էին լատինածէս այլ հոգևորականներ, Հոգշ. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանը, Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչեանը, Խորհրդական Լատերցայի հայրը և քոյրը, ընտանիքի անդամները և ընկերները:

Ունկնդրէ լուրը

Պատարագիչ եպիսկոպոսն իր խօսքում նախ շնորհակալութիւն յայտնեց Պապական Նուիրակին՝ հրաւէրի համար, ասաց, որ ուրախ է այսպիսի առիթով Վրաստան այցելելու համար: Եպս. Ջուզեպպե Ֆավալեն շնորհաւորեց Գերհ. Ջուզեպպե Լատերցային և ասաց, որ քահանայական ծառայութիւնը մեծ կոչում է և նուիրում է և որ ինքը ուրախ է, որ ճանաչում է Լատերցային և գիտի նրա նուիրումի և աշխատասիրութեան մասին:

Պապական Նուիրակն իր հերթին շնորհաւորեց Հ. Լատերցային և ասաց, որ Պապական Նվիրակությունը Քահանայապետի տունն է, և բոլոր հրաւիրեալները կարող են այդտեղ իրենց զգալ ինչպէս տանը, եղբայրական մթնոլորտի մէջ: Նա ասաց, որ Հ. Լատերցայի հետ ծառայել է 11 տարի և լաւ ճանաչում է նրան, ինչի համար ուրախ է:

Պատարագիչ եպիսկոպոսը և Պապական Նուիրակը նաև Ռաֆայէլ Սրբազանին և հայ հոգևորականներին ցաւակցեցին Տ. Յովսէփ Քհն. Պետոյանի ողբերգական վախճանման կապակցութեամբ և ասացին, որ դա մեծ ցաւ է ամբողջ Եկեղեցու համար:

Հ. Լատերցան վերջում շնորհակալութիւն յայտնեց Պապական Նուիրակին, որ ընձեռեց այդ գեղեցիկ առիթը՝ տօնելու իր յոբելեանը, շնորհակալութիւն յայտնեց համապատարագող եպիսկոպոսներին՝ իր համար աղօթք բարձրացնելու և շնորհաւորական ջերմ խօսքեր ուղղելու համար: Նա յիշեց իր քահանայական ձեռնադրութեան օրը, ապա ուսման երկար ճանապարհը՝ Սուրբ Աթոռի դիւանագիտական ակադեմիայում, ապա ծառայութիւնը տարբեր երկրներում: Հ. Լատերցան ասաց, որ իր քահանայական ծառայութեան երկու կարևոր կէտերն է համարում՝ Աստծուն շնորհակալութիւն յայտնելը և Աստծոյ ներողամտութիւնը:

Տ. Յովսէփ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/11/2019, 09:35