Որոնել

Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեան Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեան 

Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հանդիպել է Ուկրանիայի Ներքին գործերի նախարարի հետ

Պատմական ժառանգութեան վերադարձի դժուարին ճանապարհը

2019թ. նոյեմբերի 14-ին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հանդիպել է Ուկրանիայի Ներքին գործերի նախարար Պրն. Արսեն Ավակովի հետ և քննարկել Ուկրանիայում հայ կաթողիկէ համայնքի վերակազմակերպման և հայ կաթողիկէ եկեղեցիների վերադարձման հետ կապուած աշխատանքային հարցեր: Առաջնորդ Հորն ուղեկցում էր Ուկրանիայում առաքելութիւն իրականացնող Հոգշն. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանը, ով կազմակերպել էր հանդիպումը:

/content/dam/vaticannews/pam/audio/agenzie/netia/2019/11/16/14/minasyan-135338152.mp3

Նախարար Ավակովն ասել է, որ Ներքին գործերի նախարարութեան աշխատանքային կարևոր ուղղութիւններից մէկը կրօնական հենքով և դաւանանքի պատճառով կատարուող հանցագործությունների կանխումն է: Իր հերթին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը խօսել է Ուկրանիայում Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան ծրագրերի մասին և շնորհակալութիւն յայտնել Ներքին գործերի նախարարութեանը՝ հայ կաթողիկէ ժառանգութեան պահպանութեան ուղղութեամբ գործադրուող ջանքերի համար: Ուկրանիայի կառավարութիւնը ծրագրեր է իրականացնում Հայ Կաթողիկէ Եկեղեցուն վերադարձնելու կոմունիստական ռեժիմի կողմից խլուած ժառանգութիւնը, ուսումնասիրում է 1940-ականների հայ կաթողիկէ համայնքի լուծարման պետական քաղաքականութեան հետևանքները և ջանում է վերադարձնել կամ փրկել այն, ինչ հնարաւոր է:

Դեռևս 2017թ. մայիսի 23-ին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի հետ հանդիպման ժամանակ Պրն. Արսեն Ավակովը յայտարարեց, թէ կառավարութիւնը Հայ Կաթողիկէ Առաջնորդութեանն է վերադարձնելու Լվովում գտնուող հայ կաթողիկէ Սուրբ Խաչ կամ ուղղափառ անունով յայտնի Սբ. Կազիմիրի վանքը: Վերադարձի գործընթացը մօտենում է իր տրամաբանական աւարտին: Արսեն Ավակովը նշել էր, թէ «Մենք մեծ ուշադրութիւն ենք դարձնում Եկեղեցու նկատմամբ պատմական արդարութեան վերականգնմանը»: Նախքան այդ հանդիպումը՝ 2016թ. Ուկրանիայի Գերագոյն Ռադան վճռեց 2016թ. հոկտեմբերի 25-ին յիշատակել Արևմտեան Ուկրանիայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու լուծարման 70-աեայ տարելիցը:

Տ. Հովսեփ Գալստյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

16/11/2019, 08:55