Տաշիրի եկեղեցին Տաշիրի եկեղեցին 

Հոգևոր ուղեկցում՝ Տաշիրի «Փոքրիկ իշխան» կենտրոնի շահառուների համար

Առաջնորդել և ուղեկցել՝ միասին:

«Հայկական Կարիտասի»՝ Տաշիրի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնի անձնակազմի, շահառու երեխաների և նրանց ծնողների հետ պարբերաբար հոգևոր զրույցներ և խորհրդատվական աշխատանք է կատարում Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Ներսէս Վրդ. Գալստեանը:

Նոյեմբերի 24-ին Տաշիրի եկեղեցում հոգևոր հովիւը հանդիպել է երեխաների ծնողների հետ, ովքեր նախ մասնակցեցին Սուրբ Պատարագի՝ մատուցուած վարդապետի ձեռամբ: Հ. Ներսեսը խօսել է ընտանիքում քրիստոնէական արժէքների ամրապնդման, ծնող-երեխայ  յարաբերութիւնների քրիստոնէական ընկալման և գործնական զարգացման մասին՝ ջանալով հասկանալ, թէ ինչ խնդիրների են հանդիպում ծնողներն՝ երեխաների դաստիարակութեան հարցերում և առաջարկեց մի քանի լուծումներ, որոնք կարող են օգտակար լինել՝ հոգևոր և բարոյական տեսանկիւնից՝ թէ ծնողների և թէ երեխաների համար:

Դժուարին սոցիալ հոգեբանական պայմաններում ապրող ծնողների համար հոգևոր զրոյցները կարող են լինել իրողութիւններին այլ դիտանկիւնից նայելու և աւելի ճիշտ լուծումներ գտնելու կարևոր մի հնարաւորութիւն, որի համար հարկաւոր է հոգևորականների և սոցիալական աշխատողների ճիշտ համագործակցութիւնը:

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/11/2019, 08:00