Որոնել

Հայր Գարնիկ Յովսէփեան Հայր Գարնիկ Յովսէփեան 

Սուրբ եւ անմահ Պատարագ Փանիկում Վարագայ Սրբոց խաչին առթիւ

Պատարագամատույց՝համայնքի ժողովրդապետ Գերյ.Հայր Գառնիկ Ծ. Վրդ.Հովսեփյան ՏՕՆ ՎԱՐԱԳԱՅ ՍՐԲՈՅ ԽԱՉԻՆ

Այսօր հայոց եկեղեցին տոնում է Վարագայ Սուրբ Խաչի տոնը,որը հաստատվել է 635 թ.,երբ Թոդիկ և Հովել ճգնավորները գտան Քրիստոսի խաչափայտի մասունքը։Վարագայ Սուրբ Խաչի տոնը նշվում է Խաչվերացի տոնից տասնչորս օր հետո։Եկեղեցական ավանդության համաձայն՝ Դիողետիանոս կայսեր (243-313թթ) հալածանքներից խուսափելով՝ Սուրբ Հռիփսիմեանց կույսերը փախչում են Հայաստան։Կույսերից Սուրբ Հռիփսիմեն իր պարանոցին կրում է Քրիստոսի խաչափայտից մի մասունք։ Նա Խաչափայտի մասունքը պահում է Վա րագա լեռան քարայրներից մեկում՝ վախենալով,որ այն կընկնի հեթանոսների ձեռքը։635 թվականին Վարագա լեռն իրենց ճգնության վայր են ընտրում Թեոդիկ ճգնավորն ու իր աշակերտը՝ Հովելը։Սուրբ Նշանը գտնելու փափագով նրանք խիստ ճգնությամբ,տասներկու օր ծոմ պահելով,արտասվելով ու ջերմեռանդ աղոթքներով,Տիրոջից խնդրում են,որ իրենց արժանացնի տեսնելու և համբուրելու փափագելի Նշանը։ Մարդասեր Աստված,Ով միշտ կատարում է իրենից երկյուղածների կամքը, տեսիլքով նրանց հայտնում է մասունքի տեղը։ Այն ճգնավորներին երևում է խաչանիշ պայծառ լույսի տեսքով, լուսեղեն տասներկու սյուների մեջտեղում, որոնցից բաժանվելով՝ բարձրանում է Սուրբ Սեղանին,որի վրա աղոթում էին ճգնավորները։Լուսեղեն սյուները տասներկու օր երևում են Վարագա լեռան Գալիլիա կոչվող գագաթին այնպես,որ հեռավոր վայրերից ևս տեսանելի էին։

Քաղուած Հայաստանի Հայ Կաթողիկէ Տիկնանց միութեան դիմատետրէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

30/09/2019, 08:27