Որոնել

Մոսկուայում տօնեցին Սբ. Գրիգոր Լուսաւորչի ժողովրդապետութեան տօնը: Մոսկուայում տօնեցին Սբ. Գրիգոր Լուսաւորչի ժողովրդապետութեան տօնը: 

Մոսկուայում տօնեցին Սբ. Գրիգոր Լուսաւորչի ժողովրդապետութեան տօնը:

Սբ. Գրիգոր Լուսաւորչի մասունքը Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանի խնդրանքով Մոսկուայի ժողովրդապետութիւն է բերուել Նեապոլից, տեղի կարդինալ Կրեշենցիո Սեպպէյի նուիրատուութեամբ

2019թ. յուլիսի 7-ին Մոսկուայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ ժողովրդապետութեան տօնն էր՝ ի նշանաւորումն Լուսաւորիչի մասունքների՝ համայնքին նուիրաբերման, որը տեղի ունեցաւ 2016-ին: Տօնի առթիւ Ամենասուրբ Կոյս Մարիամի Անարատ Յղութեան Կաթողիկէ Մայր Տաճարում հանդիսաւորապէս մատուցուեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Մոսկուայի հայ կաթողիկէների ժողովրդապետ, Ռուսաստանի հայ կաթողիկէների Առաջորդական Փոխանորդ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանի եւ համապատարագութեամբ Մոսկուայի բիւզանդածէս կաթողիկէների Սուրբ Նիկողայոս համայնքի ժողովրդապետ Վասիլի Վայդայի, Opus Dei համայնքի ներկայացուցիչ Հ. Կառլոսի, Բարի Հույսի Աստուածամօր համայնքի ժողովրդապետ Հ. Մայքլ Ռայանի եւ Մոսկուայի հայ կաթողիկէների փոխ ժողովրդապետ Հ. Յովհաննէս Վրդ. Մելիքեանի:

Սուրբ Պատարագից յետոյ ներկաները հրաւիրուեցին դիտելու հայ կաթողիկէ համայնքի երեխաների միջոցառումը, որից յետոյ շնորհաւորական խօսքով հայ համայնքին դիմեց Մոսկուայի լատինածէս կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Հ. Կիրիլ Գարբունովը:

Սբ. Գրիգոր Լուսաւորչի մասունքը Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանի խնդրանքով Մոսկուայի ժողովրդապետութիւն է բերուել Նեապոլից, տեղի կարդինալ Կրեշենցիո Սեպպէյի նուիրատուութեամբ, 2016թ. յունիսի 12-ին: Ինչպէս յայտնի է, Սուրբ Գրիգոր Լուսաւորչի աջը միշտ գտնուել է Հայաստանում, իսկ գանգը եւ մարմնի մասունքները դեռեւս 5-րդ դարում Զենոն կայսեր հրամանով տեղափոխուել են Բիւզանդիա, ապա 8-րդ դարում հայ միանձնուհիների ձեռքով տեղափոխուել Իտալիայի Նեապոլ քաղաքը եւ պահուել Սբ. Գրիգոր Լուսաւորչին նուիրուած եկեղեցում եւ այնտեղ են մինչեւ այսօր:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/07/2019, 08:02