Որոնել

Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն ընդունեց Գերմանիայի Եպիսկոպոսաց ժողովի պատուիրակութեանը: Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն ընդունեց Գերմանիայի Եպիսկոպոսաց ժողովի պատուիրակութեանը: 

Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն ընդունեց Գերմանիայի Եպիսկոպոսաց ժողովի պատուիրակութեանը:

Հանդիպման ընթացքում առաջնորդ հայրերը խօսեցին Եկեղեցու միութենական շարժման էութեան եu մասին

2019թ. մայիսի 15-ին Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը Երեւանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան մէջ ընդունեց Գերմանիայի Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի պատուիրակութեան անդամներին՝ առաջնորդութեամբ Եպիսկոպոսաց ժողովի Միջ եկեղեցական յանձնաժողովի նախագահ եւ Մագդեբուրգի առաջնորդ Եպիսկոպոս Ֆայգէի: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը:

Հանդիպման ընթացքում առաջնորդ հայրերը խօսեցին Եկեղեցու միութենական շարժման էութեան եւ համայնքների միջեւ եղբայրական յարաբերութիւնների առաւել խորացման եւ զարգացման հեռանկարների մասին: Յաւարտ զրոյցի առաջնորդ հայրերը, պատուիրակութեան անդամները  միասին աղօթեցին Սուրբ Գրիգոր Նարեկացու մատրան մէջ եւ ապա ճաշեցին:

Եպիսկոպոս Ֆայգէն Սրբազան Հօրը փոխանցեց Գերմանիայի Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ատենապետ եւ Միւնխենի Արքեպիսկոպոս Ռայնհարդ Մարքսի ջերմ ողջոյններն ու բարեմաղթանքները:

Քաղուած «armenianchurchco.com» կայքէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/05/2019, 11:32