«Œuvre d’Orient» «Œuvre d’Orient» 

«Œuvre d’Orient»-ը Մեծ Պահոց այս շրջանում շնորհաբեր ընթացք է մաղթում ձեզ:

Կիսելով հավատակից եղբայրների և քոյրերի հոգևոր ճամփորդութիւնը

«Œuvre d’Orient»-ը Ֆրանսիական կաթողիկէ մի բարեգործական կազմակերպութիւն է, որն օգնում է հիմնականում Արևելքի, Աֆրիկայի, Հնդկաստանի մօտ 23 երկրների քրիստոնէական համայնքների՝ կառուցելու եկեղեցիներ, աղքատախնամ, հիւանդախնամ տներ, աջակցում է քահանաներին, միաբան քոյրերին՝ կատարելու իրենց առաքելութիւնը: Կազմակերպութիւնը երկար տարիներ սիրով աջակցել է նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէ առաջնորդութեանը:

Ներկայացնում ենք կազմակերպութեան գլխաւոր տնօրէնի բարեմաղթանքը:

«Մեծ Պահքի այս շրջանում հրաւիրում եմ ձեզ միաւորուել Արևելքի մեր եղբայրներին: Ըստ աւանդութեան, Մեծ Պահքը ունեցածն ուրիշի հետ կիսելու, ողորմածութեան, աղօթքի և ծոմապահութեան շրջան է, սակայն չպէտք է մոռանանք, որ Պահքը ոչ թէ ջանք է, որ պահանջւում է մեզանից, այլ՝ Աստծոյ զօրութեան ընդունումն է մեր կեանքում, սա Աստուածային շնորհի գերազանց մի առիթ է:

Մեր ողջ կեանքի, յատկապէս, Մեծ Պահքի ընթացքում ինքներս մեզ պատրաստում ենք Հրաշափառ Յարութեանը՝ մեր մէջ վերստին կենդանացնելով Յարութեան ուժը, որն ներկայանում է մեր մկրտութեան միջոցով:

2019թ.-ի Մեծ Պահքի այս շրջան մուտք գործել նշանակում է մտորել Քրիստոսի Յարութեան մասին և հենց Տիրոջ Յարութեան կարիքն է, որ այսօր ունեն Արևելքի քրիստոնեաները»:

+ Գերհ. Պասկալ Գոլլնիշ

«Œuvre d’Orient» կազմակերպության տնօրեն

 

Քաղուած «armenianchurchco.com» էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/03/2019, 09:29