Որոնել

Հրաժեշտ Պապական նուիրակի խորհրդական Հ. Միհայտա Բլաժին Հրաժեշտ Պապական նուիրակի խորհրդական Հ. Միհայտա Բլաժին 

Կովկասի կաթողիկէ համայնքը հրաժեշտ տուեց Պապական նուիրակի խորհրդական Հ. Միհայտա Բլաժին:

Ի երախտագիտութիւն միասնականութեան և հաւատարմութեան Կաթողիկէ Եկեղեցու

2019թ. փետրուարի 14-ին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հրաւիրուել էր Թիֆլիսի՝ ներկայ գտնուելու հրաժեշտի հանդիսութեան՝ ի պատիւ Պապական նուիրակի դիւանագիտական խորհրդական Մոնսինյոր Հ. Միհայտա  Բլաժի:

Կովկասում իր դիւանագիտական առաքելութեան ընթացքում (2016-2019թթ.) Հ. Միհայտա Բլաժն աշխատել է ի սպաս Վրաստանի և Հայաստանի կաթողիկէ համայնքների առաքելութեան և միասնութեան, պապական նուիրակի աշխատանքի կազմակերպման, նպաստել 2016թ. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցելութեան, ինչպէս նաև այլ բարձրաստիճան հոգևորականների պաշտօնական այցերի կազմակերպական աշխատանքներին:

2017-2018թթ. Հ. Բլաժը ժամանակաւորապէս վարել է առաքելական նուիրակի գործերը՝ մինչև ներկայիս նուիրակի՝ Արքեպիսկոպոս Խօսէ Բեթենկուրի նշանակումը և ժամանումը:

Հ. Բլաժին իր կատարած աշխատանքի համար շնորհակալութիւն յայտնեցին դիւանագէտները, կաթողիկէ և ուղղափառ հոգևորականները, միաբան քոյրերը, ընկերները:

Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը Հ. Բլաժին նուիրեց մի խաչ և իր երախտագիտութիւնը յայտնեց միասնական աշխատանքի համար:

Հ. Միհայտա Բլաժը Վրաստանից կմեկնի այս շաբաթ՝ փետրուարի 16-ին, և դիւանագիտական ծառայութեան կանցնի Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետութիւնում՝ Պապական նուիրակի գրասենեակում, որը տեղակայուած է Չադում:

Քաղուած «armenianchurchco.com» կայքէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/02/2019, 09:00