Որոնել

Միանանք ԵՀՕ 2019-ին  - Թեմական Հաւաք Միանանք ԵՀՕ 2019-ին - Թեմական Հաւաք 

ՈՒԽՏԱԳՆԱՑի ԱՂՕԹՔԸ - Փանամա 2019 ԵՀՕ Պաշտօնական Աղօթք։

Աղօթում ենք Սրբազան Քահանայապետի և եպիսկոպոսների, երիտասարդների, բոլոր նրանց համար, ովքեր մասնակցելու են Փանամայի ԵՀՕ-ի հաւաքին
Ունկնդրէ

Ողորմա՛ծ Հայր,

Դու կանչեցիր մեզ՝ մեր կեանքն ապրելու որպէս փրկութեան ճանապարհ: Օգնի՛ր մեզ երախտագիտութեամբ յիշել անցեալը, քաջութեամբ ընդունել ներկան և յոյսով կառուցել ապագան:

Տէ՛ր Յիսուս, մեր բարեկամ և եղբայր, շնորհակալ ենք, որ սիրով լի հայեացքով ես նայում մեզ:

Թոյլ տո՛ւր ականջալուր լինել քո ձայնին, քանզի այն Սուրբ Հոգու ուժով և լոյսով հնչում է իւրաքանչիւրի սրտում:

Շնորհ արա՛ մեզ, որպէսզի լինենք մի Եկեղեցի, որն առաջ է ընթանում կենդանի հաւատքով

և երիտասարդ դէմքով՝ հաղորդելու Աւետարանի ցնծութիւնը:

Օգնի՛ր կառուցել աւելի արդար և եղբայրական հասարակութիւն, որի մասին երազում ենք:

Աղօթում ենք Սրբազան Քահանայապետի և եպիսկոպոսների, երիտասարդների, բոլոր նրանց համար, ովքեր մասնակցելու են Փանամայի Համաշխարհային Երիտասարդական Օրերին և բոլոր նրանց, ովքեր պատրաստուում են հիւրընկալել վերջիններիս:

Փանամայի հովանաւոր Անտիգուայի Սուրբ Կոյս օգնի՛ր մեզ աղօթել և ապրել նոյն ազնուութեամբ, ինչպէս դու. «Ահա­ւա­սիկ ես մնում եմ Տի­րոջ աղա­խի­նը. թող քո խօս­քի հա­մա­ձայն լի­նի ինձ»  (Ղուկ. 1:38):

Ամէն

Հայացուց՝ Գերհ. Հայր Գառնիկ Ծ.Վրդ. Յովսէփեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

23/01/2019, 08:36