Որոնել

Vatican News
Սանթա Մարիա Լա Անթիկուայի Աթոռանիստ Եկեղեցին։ Սանթա Մարիա Լա Անթիկուայի Աթոռանիստ Եկեղեցին։  (randreu)

Սանթա Մարիա Լա Անթիկուայի Աթոռանիստ Եկեղեցին։

Սանթա Մարիա Լա Անթիկուան Փանամայի Պաշտպան Սրբուհին է

Փանամայի առաքելական ճամբորդութեան ծիրէն ներս Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը շաբաթ 26 Յունուար 2019-ին, օծումը պիտի կատարէ Սանթա Մարիա Լա Անթիկուայի Աթոռանիստ Եկեղեցւոյ խորանին։

Եկեղեցւոյ կառուցման աշխատանքները սկիզբ առած են 1608-ին ու աւարտած են 1716 թուականին ու անոր առաջին օծումը կատարուած է 1796 թուականին։

Պազիլիքան կը գտնուի Փանամայի  «Casco Viejo» շրջանին մէջ ու Փանամայի Առաջնորդարանի աթոռանիստ եկեղեցին է։ Այնտեղ պահպանուած է Սանթա Մարիա Լա Անթիկուայի սրբանկարը որ Փանամայի Պաշտպան Սրբուհին է եւ որուն ծիսական տօնը 2001 էն ի վեր կը յիշատակուի ամէն տարուայ սեպտեմբեր 9-ին։

25/01/2019, 09:54