Որոնել

Երիտասարդներու հաւաք Երիտասարդներու հաւաք 

Առաջին անգամ կազմակերպուեց եռօրեայ հանդիպում՝ պատանիների համար:

Այսօրեայ նուիրեալ պատանիները կլինեն վաղուայ երիտասարդները, ովքեր կնորացնեն Եկեղեցու դէմքը։

Երիտասարդութեան հետ հովուական աշխատանքը պահանջում է բազմակողմանի մօտեցում՝ երիտասարդութեան ամբողջական զարգացմանը նպաստելու և դրա համար համապատասխան լուրջ հիմքեր ստեղծելու համար: Հարկ է մտածել ոչ միայն այսօրեայ երիտասարդութեանը աջակցելու, այլեւ մօտ ապագայի երիտասարդութեան հոգևոր, բարոյական և սոցիալական կերպարի կերտմանը նպաստելու մասին: Այս նկատառումով Հայաստանի հայ կաթողիկէ առաջնորդարանն այս տարի առաջին անգամ զարմացողական եռօրեայ հանդիպում նախաձեռնեց նաև այն պատանիների համար, որոնց տարիքը մեծ է ճամբարական տարիքից, բայց փոքր՝ երիտասարդական միջոցառումների համար:

Այս անցումային տարիքի հետ աշխատանքը ընդհանուր միջոցառումների կազմակերպման իմաստով մշտապէս բաց է եղել, բայց հիմա ծրագիր է մշակուել նաև նրանց ներգրաւելու համար:

Հոկտեմբերի 11-13-ը «Կարդինալ Աղաճանեան» կենտրոնում 15-16 տարեկան շուրջ երեք տասնեակ պատանիների համար կազմակերպեց եռօրեայ հանդիպում: Մասնակիցները  միայն Հայաստանի հայ կաթողիկէ համայնքներից էին՝ ելնելով կենտրոնի ջեռուցման պայմաններից:

Օրակարգը յագեցած էր աղօթքով, հոգևոր կրթութեան թեմաներով և սոցիալական հաղորդակցութեան հմտութիւնների զարգացմանն աջակցող վարժանքներով, խաղերով և ժամանցով:

Հոգևոր կրթութեան հիմնական թեման քրիստոնէական կամաւորութիւնն էր:

Բացման խօսքով պատանիներին դիմեցին կենտրոնի տնօրէն Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը և երիտասարդաց խմբի նախագահ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, ով ներածական խօսքով ընդհանուր գաղափար տուեց կամաւորութիւն մասին:

Երեք օրերին ընթացքում հոգևորականները երիտասարդների հետ անցկացրեց ին հոգևոր զրոյցներ՝ հետևեալ թեմաներով.

«Ի՞նչ է քրիստոնէական կամաւորութիւնը» (Տ. Հովսեփ քհն. Գալստյան),

«Կամաւորութիւնը՝ ըստ Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի» (Տ. Սահակ քհն. Աղեկյան),

«Կամաւորական ծառայութիւնը մեր համայնքներում» (Տ. Նարեկ քհն. Թադևոսյան),

«Ինչպէ՞ս է իրականացւում կամաւորական ծառայութիւնը աշխարհում» (Հ. Եղիա վրդ. Դերձակյան),

«Կամաւորութիւնը ամենագեղեցիկ ծառայութիւնն է, որ մենք կարող ենք նուիրել Աստծուն՝ որպէս Քրիստոսի աշակերտներ» (Հ. Ներսես վրդ. Գալստյան):

Հոգևորին զուգահեռ անցկացւում էին զրոյցներ և արժանքներ՝ «Թիմային աշխատանք» (Սիրանուշ Մինասյան), «Առաջնորդութիւն» (Քրիստինե Մխիթարյան), «Կամաւորական աշխատանքի օրինակներ» (Անի Ցոլակյան), թեմաներով, որոնք անցնում էին ոչ միայն բանախօսութիւններով, այլեւ թիմային մրցոյթներով, վարժութիւններով, խաղերով, կամաւորական աշխատանքի դերային ներկայացումներով, որոնք շատ հետաքրքիր և հաճելի էին պատանիների համար:

Այս ամենը ուղեկցւում էին ամենօրեայ Սուրբ Պատարագով և Վարդարանի աղօթքով՝ համահունչ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Քահանայապետի հոկտեմբեր ամսուայ աղօթական դիտաւորութեան՝ խնդրել Տիրամօր պաշտպանութիւնը Եկեղեցու համար՝ ընդդէմ  չարի յարձակումների:

Չարի դէմ կարելի է պաշտպանուել և պայքարել միայն միասնական աղօթքով և միաբան աշխատանքով, խոնարհութեամբ, ամուր հաւատքով և երիտասարդական թարմ աւիւնով, հասկանալով, թէ ինչ է նշանակում աշխատել, ծառայել Քրիստոսի Եկեղեցուն անշահախնդիր նուիրումով՝ հրետելով Տէր Յիսուս Քրիստոսի օրինակին: Եկեղեցասէր պատանիներն ու երիտասարդները, ովքեր այսօր իրենց մէջ ընդունում են հոգևոր և բարոյական, հաղորդակցական արժէքներ և սկզբունքներ, կարող են լինել այն առաջատար ուժը, ովքեր միշտ երիտասարդ կպահեն Եկեղեցու դէմքը:

Քաղուած «armenianchurchco.com» կայքէն։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/10/2018, 08:09