Ջավախքի Բավրա գիւղում եռօրեայ բակային ճամբար Ջավախքի Բավրա գիւղում եռօրեայ բակային ճամբար 

Ջավախքի Բավրա գիւղում կազմակերպուեց եռօրեայ բակային ճամբար

Բավրայի երեխաների համար բակային ճամբարը լաւ հնարաւորութիւն է ամարային հանգիստ անցկացնելու նաև տեղում:

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի», Մտթ. 18:2-4

2018թ. օգոստոսի 5-8-ը Ջավախքի Բավրա հայ կաթողիկէ համայնքում կազմակերպուեց բակային ճամբար՝ գիւղի 10-13 տարեկան 43 երեխաների համար՝ ժողովրդապետ Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչեանի նախաձեռնութեամբ: Ջոկատավարները գիւղի եկեղեցասէր երիտասարդաց միութեան անդամներն են:

Ճամբարային օրակարգը սկսւում էր առաւօտեան աղօթքով՝ եկեղեցում, ապա ճամբարականները մեկնում էին ճամբարի վայր՝ գիւղի մօտ գտնուող, անտառածածկ գեղեցիկ մի վայր, որտեղ նրանց համար կազմակերպւում էին քրիստոնէականի դասեր, ապա՝ ճաշ, խաղեր, ուրախ ժամանց և երեկոյեան վերադառնում էին տուն:

Բավրայի երեխաների համար բակային ճամբարը լաւ հնարաւորութիւն է ամարային հանգիստ անցկացնելու նաև տեղում: Նրանցից շատերը ակտիվորեն մասնակցում են նաև Աղաճանեան կենտրոնում կազմակերպուող ճամբարներին:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/08/2018, 07:00