Սուրբ Վարդարանը Սուրբ Վարդարանը 

Փակում Աստուածամօր մայիսեան ջերմեռանդութեան և թափօր Փանիկում

Սուրբ Աստուածածին եկեղեցում ուխտաւորները աղօթեցին ու հանդիսաւոր թափորով շրջեցին գիւղի փողոցներում

Փանիկի Սուրբ Աստուածածին եկեղեցու հաւատացեալները մայիսի 30-ին հիւրընկալեցին Գիւմրիի հայ կաթողիկէ Սրբոց Նահատակաց մայր տաճարի Տիկնանց միութեան անդամներին՝ առաջնորդութեամբ ժողովրդապետ Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանի:

Տիկնանց միութեան անդամները Փանիկ էին այցելել ուխտագնացութեան և միասին կատարելու մայիսեան ջերմեռանդութեան հանդիսաւոր փակումը:

Ուխտաւորները նախ այցելեցին Արհ. Տ. Ներսէս Արքեպս. Տեր-Ներսեսյանի և Հ. Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկյանի շիրիմներին և աղօթեցին նրանց համար, ապա ծանօթացան Պետրոս Նահապետյանի անվան նորաբաց պատմութեան թանգարանին, գրադարանին, Հ. Կոմիտաս Մանուկյանի անուան այգին: Ապա Սուրբ Աստուածածին եկեղեցում ուխտաւորները Փանիկի հաւատացեալների հետ միասին, երկու վարդապետների առաջնորդութեամբ միասնաբար աղօթեցին, որից յետոյ  հանդիսաւոր թափորով շրջեցին գիւղի փողոցներում՝ այսպիսով աւարտելով Աստուածամօրը նուիրուած մայիսեան ջերմեռանդութիւնը Փանիկում:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/06/2018, 14:26