Պեթա տարբերակ

Cerca

Vatican News
Քահանայական ձեռնադրութիւն Հայր Յովաննէս Մելիքեանի Քահանայական ձեռնադրութիւն Հայր Յովաննէս Մելիքեանի 

Քահանայական ձեռնադրութիւն՝ Մոսկուայի հայ կաթողիկէ համայնքում

Քահանայական ձեռնադրութիւն ստացաւ Տ. Յովհաննէս Սրկ. Մելիքեանը:

2018թ. յունիսի 24-ին Մոսկուայի Անարատ Յղութեան Կաթողիկէ Մայր Տաճարում տեղի ունեցաւ քահանայական ձեռնադրութիւն՝ ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արեւելեան Եւրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի և առընթերակայութեամբ Մոսկուայի ժողովրդապետ, Ռուսաստանի Առաջնորդական Փոխանորդ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանի, Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում ծառայող վարդապետներ Հոգշն. Հ. Սեդրակ Վրդ. Խիթարեանի, Հոգշն. Հ. Սերգեյ Վրդ. Բաբաջանեանի, ինչպէս նաև ներկայութեամբ Հ. Հովսեփ Վրդ. Պահէի, լատինածէս բարձրաստիճանն կաթողիկէ հոգևորականների՝ Աստանայի մետրոպոլիտ, արքեպիսկոպոս Թոմաշ Պետայի, Ռուսաստանում Պապական Առաքելական նուիրակ Արքեպիսկոպոս Չելեստինո Միլիորեի, Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանեանի: Սուրբ Պատարագի և Ձեռնադրութեան արարողութեանը սպասաւորում էին Լեհաստանում և Ղազախստանում սովորող հայ ճեմարանականները:

Քահանայական ձեռնադրութիւն ստացաւ Տ. Յովհաննէս Սրկ. Մելիքեանը, որ այսուհետ կոչւում է Հոգշն. Հ. Յովհաննէս Վրդ. Մելիքեան:

Հ. Յովհաննէսը ծնուել է 1974թ. յուլիսի 4-ին, ՀՀ Տավուշի մարզի Կոթի գիւղում: 2013թ. 39 տարեկան հասակում, Աստծոյ ծառայութեանը նուիրուելու կոչում զգալով, հոգևորականների առաջնորդութեամբ վճռել է պատրաստուել քահանայական ծառայութեան և Հոգշն. Հ. Պետրոս Վրդ. Եսայեանի կողմից ուղարկուել ուսման՝ Կազախտանի «Մարիա Մայր Եկեղեցւոյ» կաթողիկէ ճեմարան, որտեղ աւարտել է փիլիսոփայութեան և աստուածաբանութեան դասընթացները՝ 2018թ. յունիսին, իսկ 2018թ. յունուարի 7-ին դարձեալ Մոսկոպայի նոյն եկեղեցում ձեռնադրուեց սարկաւագ: Հ. Հովհաննես Վրդ. Մելիքյանը իր քահանայական ծառայութիւնը կը սկսի՝ որպէս փոխ ժողովրդապետ Մոսկուայի հայ կաթողիկէ համայնքի:

Ձեռնադրութեան արարողութիւնից յետոյ Հ. Հովհաննեսին շնորհաւորական խօսքեր ուղղեցին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը, Արքեպիսկոպոս Չելեստինօ Միլիորեն, Եպիսկոպոս Թոմաշ Պետան, Պրն. Վարդան Տողանըանը: Նորօծ քահանան իր հերթին շնորհակալութիւն յայտնեց բոլոր հոգևորականներին, ովքեր իրեն ուղեկցել ու առաջնորդել են դէպի քահանայութիւն, աղօթել են իր համար:

Սա, յիրաւի, պատմական մեծ իրադարձութիւն էր Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքի համար, որովհետև գրեթէ 100 ամեայ ընդմիջումից յետոյ սա առաջին անգամն էր, որ Ռուսաստանում հայ կաթողիկէ հոգևորական է ձեռնադրւում, ով ծառայելու է Ռուսաստանի հայ կաթողիկէ թեմին:

Քաղուած «armenianchurchco.com» կայքէն

26/06/2018, 08:00