Որոնել

Հայ կաթողիկէ հոգեւորականները Շիրակի Մարզպետի հետ Հայ կաթողիկէ հոգեւորականները Շիրակի Մարզպետի հետ 

Շիրակի մարզի հայ կաթողիկէ հոգևորականները հանդիպեցին նորանշանակ մարզպետի հետ:

Հոգևորականները ներկայացրեցին ընդհանուր տեղեկութիւններ՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու և Հայկական Կարիտասի գործունէութեան մասին

2018թ. յունիսի 19-ին Շիրակի մարզում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականները այցելեցին Շիրակի մարզպետ Պրն. Կարեն Սարուխանյանին: Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը, Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը, Հ. Եղիա Վրդ. Դերձակյանը, Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը, Տ. Սահակ Քհն. Աղեկյանը և Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը շնորհաւորեցին մարզպետին՝ նշանակման առիթով և իրենց աղօթական զ0րակցության մէջ վստահեցնելով՝ մաղթեցին բեղուն գործունէութիւն, որից կկարողանան շահել բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում ապրող մարզի բնակիչները: Հոգևորականները ներկայացրեցին ընդհանուր տեղեկութիւններ՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու և Հայկական Կարիտասի գործունէութեան մասին՝ Հայաստանում և մասնաւորապէս հայ կաթողիկէ համայնքներում, ինչպէս նաև պրն. մարզպետին հրաւիրեցին ներկայ գտնուելու Աղաճանեան կենտրոնում երեխաների ամարային հոգևոր ճամբարի և Երիտասարդութեան օրեր-2018 միջոցառման բացման արարողութիւններին՝ այս տարուայ յունիս և յուլիս ամիսներին:

Պրն. Սարուխանյանն իր ուրախութիւնը յայտնեց՝ հոգևորականների հետ և Հայ Կաթողիկէ Եկեղեցու գործունէութեանը աւելի անմիջական ծանօթութեան համար և վստահեցրեց, որ պատրաստ է որակապէս նոր, արդիւնաւէտ և փոխադարձ յարգանքի վրայ հիմնուած համագործակցութեան և աջակցութեան՝ ի նպաստ մարզի բնակիչների ամբողջական զարգացման և բարօրութեան:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

20/06/2018, 08:48