Որոնել

Կարիտաս Եւրոպայի Տարածաշրջանային տարեկան հաւաքը Կարիտաս Եւրոպայի Տարածաշրջանային տարեկան հաւաքը 

Թիֆլիսում մեկնարկել է Կարիտաս Եւրոպայի տարածաշրջանային տարեկան համաժողովը

Համաժողովին մասնակցում են Կարիտաս Եւրոպայի անդամ 39 երկրների Կարիտասների մօտ 150 ղեկավար կազմի ներկայացուցիչներ

2018 թ. մայիսի 7-ին, Թիֆլիսիում մեկնարկել է Կարիտաս Եւրոպայի տարածաշրջանային համաժողովը, որը Կարիտաս Եւրոպայի հիմնական օրինական որոշումներ կայացնող վեհաժողովն է: Համաժողովին մասնակցում են Կարիտաս Եւրոպայի անդամ 39 երկրների Կարիտասների մօտ 150 ղեկավար կազմի ներկայացուցիչներ և երիտասարդ կամաւորականներ: «Երիտասարդութիւն, համերաշխութիւն, Եւրոպա» կարգախօսով այս համաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև մայիսի 9-ը:

Հայաստանից համաժողովին մասնակցում են Հայկական Կարիտասի Ընդհանուր Նախագահ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը, Գործադիր Տնօրէն Պրն. Գագիկ Տարասեանը, և «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի ղեկավար Քրիստինէ Մխիթարեանը:

Համաժողովի օրակարգը բաւական յագեցած է. այն ունի երկու հիմնական բաղադրիչ.

1.վարչական և ֆինանսական կառավարման ընթացակարգեր, որոնց ընթացքում տեղի են ունենալու Կարիտաս Եւրոպայի նոր Նախագահի, Գլխաւոր Քարտուղարի, Գործադիր մարմնի անդամների, հաշուապահների ընտրութիւններ,

2.երիտասարդ աշխատակիցների և կամաւորականների աշխատանքի վերաբերեալ քննարկումներ, աշխատաժողովներ, միջոցառումներ:

Բացման արարողութեան ընթացքում ելոյթ են ունենալու Կարիտաս Եւրոպայի Նախագահ Գերյ. Լուք Վան Լույը, Կարիտաս Վրաստանի Նախագահ Գերյ. Բեննի Բեթ Յադեգարը, Միջազգային Կարիտասի Գլխաւոր Քարտուղար Միշել Րոյը, Հռոմի Սուրբ Աթոռի Մարդկային ամբողջական զարգացման վարչութեան կառավարիչ Վսեմ. Կարդինալ Փիթեր Թարքսոնը, ապա՝ Կարիտասի երիտասարդ աշխատակիցներ՝ Վիեննայից և Լյուքսեմբուրգից:

Օրուայ երկրորդ կէսին տեղի կունենայ Կարիտաս Եւրոպայի վարչութեան կազմի նոր թեկնածուների առաջադրումը, որից յետոյ ժողովականները կը մասնակցեն Սուրբ Պատարագի՝ կաթողիկէ ասորա-քաղդեական եկեղեցում:

Մայիսի 8-ին առաւօտեան լատինածէս Սուրբ Պատարագից յետոյ տեղի կունենայ քննարկում՝ «Երիտասարդ Կարիտասը՝ լսել և տեսնել» խորագրով քննարկում, ապա կլինեն երիտասարդական աշխատաժողովներ: Օրուայ երկրորդ կէսին տեղի կունենայ վարչութեան կանոնադրական ժողովը, որի ընթացքում կը քննարկուեն վարչական և ֆինանսական հաշուետուութեան ընթացիկ հարցեր, որից յետոյ տեղի կունենան Կարիտաս Եւրոպայի նոր Նախագահի և վարչութեան միւս անդամների ընտրութիւնները: Վարչական նիստերին զուգահեռ այլ վայրում և Թիֆլիսի փողոցներում կը կազմակերպուեն երիտասարդական միջոցառումներ՝ նպատակ ունենալով հանրութեանը առաւել լաւ իրազեկել Կարիտասի գործունէութեան և կամաւորականութեան մասին:

Մայիսի 9-ին տեղի կը շարունակուեն երիտասարդական աշխատաժողովները, տեղի կունենայ տօնավաճառ, որի ընթացքում կե ցուցադրուեն Կարիտասի ազգային կազմակերպութիւնների երիտասարդների աշխատանքները, ապա ժողովականները կայցելեն Կարիտաս Վրաստանի կենտրոններ և կը ծանօթանան բարեսիրական տարաբնոյթ աշխատանքներին:

Տարածաշրջանային համաժողովը կ՝աւարտի հայածէս Սուրբ Պատարագով՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի:

Համաժողովի կազմակերպիչները վստահ են, որ մասնակիցների փորձը և վկայութիւնները կը նպաստեն երիտասարդների մասնակցութեան զարգացմանը՝ Կարիտաս Եւրոպայի ցանցում, Կաթողիկէ Եկեղեցում և հասարակութեան մէջ ընդհանրապէս:

«Կարիտասը մի մեծ ընտանիք է՝ շատ վճռական ասելիքով: Մեր գործընկերների և կամաւորների հետ միասին, մենք կարող ենք օրինակ ծառայել և բարելաւել ամենախոցելիների ու ամենաաղքատների վիճակը: Այս աշխատանքում մենք պէտք է նաև երիտասարդներին հնարաւորութիւն ընձեռենք արտայայտել իրենց համերաշխութիւնը և ակտիվ մասնակիցներ դառնալ իրենց հասարակութիւններուն», – ասում է Լյուքսենբուրքի երիտասարդութեան համերաշխութեան կամաւորների համակարգող և Եւրոպայի Կարիտասի երիտասարդական ցանցի օգնականներից մէգը՝ Փոլ Գալլեսը:

Կարիտասում բազմաթիւ երիտասարդներ արդեն իսկ կամաւորներ են, քանի որ նրանք ցանկանում են պարտաւորել ու օգնել իրենց համայնքների կարիքաւոր մարդկանց: Իրենց գործողութիւնների միջոցով նրանք սոցիալական արդարութիւն և հաւասար հնարաւորութիւններ են պահանջում իւրաքանչիւրի համար: Նրանք ուզում են օրինակ ծառայել և օգնել՝ կերտելու աւելի լաւ ապագայ բոլորի համար:

«Մենք աշակերտներն ենք, իսկ երիտասարդները՝ ուսուցիչները: «Կարիտասի երիտասարդութիւնը մեծ կարևորութիւն ունի ողջ Կարիտասի ցանցի համար, ուստի, մենք պէտք է աջակցենք ողջ Եւրոպայի տարածքում երիտասարդների ներգրաւմանը: «Կարիտասի երիտասարդութիւնը կը կերտի Կարիտասի կերպարը Եկեղեցու և հասարակութեան մէջ, այսօրուա և վաղուա փոփոխուող Եվրոպայում», ասում է Կարիտաս Եւրոպայի նախագահ և Գենտի Եպիսկոպոս Գերյ. Լյուք Վան Լույը:

«Կարիտաս Եւրոպան խրախուսում է երիտասարդների մասնակցութիւնը, որպէսզի նրանք աշխուժօրէն ներգրաւեն ձևաւորման գործընթացներում, որոնք ուղղակիօրէն ներգործում են նրանց վրայ: Այսօր հնարաւորութիւն ընձեռելով երիտասարդներին՝ մենք ապահովում ենք վաղուա արդար, ներառական և սոցիալական Եւրոպան».-ըսուած է Տարածաշրջանային համաժողովի մամլոյ հաղորդագրութեան մէջ:

Քաղուած Հայաստանի Հայ  Կաթողիէ թեմի կայքէջէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

09/05/2018, 11:49